Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար կոշտ ժամկետներ չկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար կոշտ ժամկետներ չկան](/timthumb.php?src=disc/03-02-23/7f318c7e074768a0fb42dc2ddfe36b14.jpg&w=780)
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիեւում կայացած Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովում ասել է, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը կախված կլինի նախապատրաստվելու նրա հաջողությունից, եւ դրա համար կոշտ ժամկետներ չկան եւ նույնիսկ բանակցություններ սկսելու համար, հաղորդել է ԵՄ լրատվական ծառայությունը։
«Եվրոպական ինտեգրման գործընթացում կոշտ ժամկետներ չկան, դա գործընթաց է, որը կախված է բոլոր պայմանների կատարումից»,- ասել է ֆոն դեր Լեյենը։