ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասին](/timthumb.php?src=disc/03-02-23/bd0dc41a066e81c5f5f0c0e72e6bd772.jpg&w=780)
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները Գորիս – Ստեփանակերտ երթուղով ուղեկցել են մարդասիրական բեռով ավտոշարասյունը։