Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը․ ՔԿ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ի.-ն, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանելով հիշյալ կարգավիճակը, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը: Հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով Գ.Ի.-ն, 2022 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ն.Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում հանդիպելով վերոնշյալ քաղաքացուն և ճշտելով վերջինիս պարտք մնացած գումարի չափը` 12.900 ԱՄՆ դոլարը, նրան վստահեցրել է, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով պարտապանը հիշյալ գումարը կվերադարձնի մասնաբաժիններով:

Բացի այդ, Գ.Ի.-ն, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2022թ. օգոստոս ամսին տեղեկանալով քաղաքացու կողմից երեք խողովակների ենթադրյալ գողության դեպքի և դրանց վերադարձման կապակցությամբ առաջացած վեճի մասին, 2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հանդիպել է վերջինիս, որի ընթացքում նրանից ճշտումներ կատարելով հափշտակված առարկաների, դրանց քանակի, գտնվելու վայրի վերաբերյալ, վստահեցրել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով հիշյալ վեճը լուծելու մասին: Այնուհետև վերջինիս հայտնել է նաև, որ նշված հարցի հետ կապված նրան դիմողներին տեղեկացնի իր ներգրավվածության և անհրաժեշտության դեպքում իր կողմից նրանց հետ կապվելու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ.Ի.-ն, 2022թ. սեպտեմբերի 21-ին իր անօրինական ազդեցության միջոցով ստանձնել է նաև երկու քաղաքացիների միջև մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը: 2022թ. սեպտեմբերի 20-ին, երթևեկության ընթացքում միմյանց երթևեկությանը խոչընդոտելու, դրա հետ կապված պարզաբանումների ընթացքում քաղաքացիներից մեկի կողմից զենք ցուցադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ներկայացել է որպես Գ.Ի.-ի մտերիմ: Տեղյակ լինելով Գ.Ի.-ի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքի մասին՝ վիճաբանության մյուս մասնակիցն այդ պահին դադարեցրել է հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումները:  Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին,  Գ.Ի.-ի մտերիմը տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է վերջինիս: Նույն օրը՝ ժամը 00:25-ին, հանդիպում է տեղի ունեցել Գ.Ի.-ի և վերոնշյալ անձանց միջև, որի ընթացքում Գ.Ի.-ն, իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը օգտագործելով, լուծել է առաջացած վեճը:

Պարզվել է նաև, որ, Գ.Ի.-ն, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը,  2.300.000 ՀՀ դրամ պարտք եղած գումարը չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը իրեն դիմած 53-ամյա տղամարդու օգտին լուծելու համար, 2022թ. հոկտեմբերի 25-ից սկսած զանգահարել է պարտապանին և պահանջել վերադարձնել պարտք եղած գումարը՝ նպատակադրվելով հիշյալ գումարից ստանալ անօրինական օգուտ, իսկ դրանից 200.000 ՀՀ դրամը տրամադրել իր և 53-ամյա տղամարդու ընդհանուր ծանոթին: Պարտապանի կողմից տարբեր պատճառաբանություններով գումարի վերադարձը հետաձգելու վերաբերյալ վերջինիս և Գ.Ի.-ի միջև տեղի ունեցած խոսակցությունների ընթացքում վերջինս պարբերաբար սպառնացել է պարտապանին իր հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել նրա նկատմամբ, որի արդյունքում վերջինս 2022թ. նոյեմբերի 12-ին վերադարձրել է պարտք եղած գումարից 400.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 17-ին՝ 900.000 ՀՀ դրամ, որը, սակայն, Գ. Ի.-ն չի փոխանցել գումարի իրական պարտատիրոջը և որպես անօրինական օգուտ տնօրինել է անձամբ:

Գ. Ի.-ն և ներկայացված վերոնշյալ դրվագներից վերջինում նրան դիմած 53-ամյա տղամարդը ձերբակալվել են։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Ի.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 53-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Գ.Ի-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս անձի նկատմամբ՝ գրավը։

Վարույթի շրջանակներում Երևան քաղաքի և Արմավիր քաղաքի ավելի քան 10 հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, ինչպես նաև թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզումՏնտեսվարողների կողմից ավտոմեքենաների օտարման գործարքները մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթավորելու դեպքում զերծ կմնանք խիստ վարչարարությունից․ ՊԵԿՔաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար ՄելոյանԼավրովի ներկայության պատճառով Բալթյան երկրների ԱԳ նախարարները բոյկոտել են ԵԱՀԿ հանդիպումըՔոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ իրավապահները նրան չեն կարողանում հայտնաբերել («Հրապարակ»)Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքներըԽաղաղության պայմանագիրը գալիք 15 օրում կկնքվի, եթե Ադրբեջանը ցանկանա. ԱԺ նախագահ Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնվածՎրաստանը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ցանկացած կառուցողական ուղու աջակցության մասին Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ Փաշինյանն ընդունել է Հունաստանի հեռացող դեսպանին Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել Բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. վարորդները եղել են ոչ սթափ Հայաստանն ու Ղազախստանը զենք են մատակարարում Ուկրաինային. ֆեյք, թե՞ իրականությունApple-ը հայտարարել է Հայաստանում Pegasus-ով վարակների աճի մասին»Մինչ Մինսկում հիշում էին Հայաստանի «պայծառ կերպարը», Փաշինյանը Երևանում նստել էր առանց էլեկտրականությանԱրմեն Գրիգորյանը հանդիպել է եվրոպական պատվիրակության անդամների հետ «Հայաստանում ոստիկանները զենքի սպառնալիքով բերման են ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուին»Փաշինյանը հանդիպել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում Սալոնիկում տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման 120-ամյակին նվիրված միջոցառում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ Կիպրոսը դրական է արձագանքել ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված 30 երեխաների համար 12 օր ժամանց կազմակերպելու առաջարկինՄոսկվայում ՀՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ Վերին Լարսի անցակետում կուտակվել է 2645 բեռնատար «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանումՀայաստանը փոխարինել է Իսպանիային՝ որպես Ռուսաստան վիսկի արտահանող խոշորագույն երկիր Եկամտահարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշեց «պատժել» երևանցիներին․ ԱնանյանԱրցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991 թվականին. ՀՀ նախագահ Երևանում բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին․ ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան Քամու ուժգնացում, առանց տեղումների եղանակ․ առաջիկա կանխատեսումը (լուսանկար) Խոշոր վթար՝ Երևանում. սգո սրահի դիմաց բախվել են ավտոբուսը, 2 Opel, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորըՎարշավայի թագավորական ամրոց-թանգարանում հայկական գորգագործության դասընթացներ կանցկացվեն ԱՄՆ-ն օգտագործում է ցանկացած գործիք՝ ՀՀ-ով «ոչ խաղաղ» ճանապարհով առևտրային երթուղու բացումը թույլ չտալու համար. պետքարտուղարի օգնականՍևիկյանը մեկնաբանել է Փարիզից հեռանալու մասին լուրերը Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաները այցելել են Մոսկվայի «Սլովո» գրչության կենտրոն Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին Գազն ու ջուրը կթանկանա՞ն Գումարտակի փոխհրամանատարը լքել է մարտադաշտը, այլ հրամանատարներ հրաժարվել են կատարել առանձին պարտականություններ․ ՔԿ Այո՛, խնդիրներ կան․ Սանոսյանը՝ Լարսում հայկական մեքենաների կիլոմետրանոց հերթերի մասին Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում Սառույցի խիտ շերտը ծածկել է Սոչիի ճանապարհները. քաղաքում կարկուտ է տեղացելՄենաշնորհներ էլ չկան․ «փա՛ռք ԱՄՆ-ին»․ Վահագն Խաչատուրյանի ելույթը «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ, բենզինը լցրել իր վրա և հայտնել, որ եթե հարցին լուծում չտան, ինքն իրեն կհրկիզի Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը ԴԱՀԿ-ի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած անձի մասին որ մանրամասներ են հայտնի դարձել Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ
Ամենադիտված