ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դավիթ Առաքելյանին Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից ազատելու եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասինորոշում է ստորագրել։
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2023 թվականի փետրվարի 3-ից ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2. 2023 թվականի փետրվարի 3-ից ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular