ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանը ռմբակոծելում Իսրայելը գործ չունի»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv–ն գրում է, որ հունվարի 29-ին «անհայտ» անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Իրանի վրա: Հաղորդվում է, որ նրանք ռմբակոծել են Թավրիզում անօդաչու թռչող սարքերի գործարանը, Սպահանում անօդաչու թռչող սարքերի ռազմամթերքի գործարանը և Մալարդում գտնվող պահեստը: Մի շարք լրատվամիջոցներ շտապեցին հարձակման մեջ մեղադրել Իսրայելին: Չնայած այն հանգամանքին, որ թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը հերքում են դա։


Բրիտանական BBC-ն կարծես թե առաջինը խոսեց այդ թեմայով և միայն իր «ռուսալեզու» հատվածում: Գրվեց, որ ըստ Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցման Իսրայելը հատուկ գործողություն է սկսել Իրանի տարածքում նպատակ ունենալով ոչնչացնել նրա ռազմական արդյունաբերությունը։ Բոլոր «ականատեսներին», որոնց մեջբերել է BBC-ն, վերցվել են կա՛մ սոցիալական ցանցերից, կա՛մ լոնդոնյան (!) արևմտամետ Iran International գրասենյակի հաղորդագրություններից։


Միևնույն ժամանակ, Al-Arabiya կայքում միայն (և նաև միայն ռուսերեն) ասվել է հետևյալը. «Իսրայելն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ռազմական գործողություն կսկսի, եթե Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը զսպելու դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն»: Եվ վերջ։ Սակայն Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին տեղեկատվությունը Ռուսաստանում անմիջապես վերցրին լիբերալ Gazeta.ru-ն և Lenta.ru-ն, որոնք անմիջապես տեղեկացրին, որ իբր լիակատար աղետ է տեղի ունեցել:
Կարծես թե վերջ, ևս մեկ տեղեկատվական դիվերսիա Արևմուտքի կողմից, այս անգամ մեր հետևողական դաշնակիցներից մեկի՝ Իրանի դեմ: Սակայն իրավիճակը շատ լուրջ է։ Մի շարք փորձագետների կարծիքով փորձում են «պատժել» Իրանին Ռուսաստանին աջակցելու և հնարավոր (թեև դա հերքում են և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը) շատ հաջողված և էժան իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Եվ դա անելու լավագույն ձևը, ինչպես ընդունված է անգլո-սաքսերի մոտ, ուրիշի ձեռքերով անելն է: Ի վերջո, եթե Իրանին լարեն Իսրայելի դեմ, ապա նա հաստատ կմոռանա Ռուսաստանի մասին: Բայց օրինակ հայտնի արևելագետ և քաղաքագետ Կարինե Գևորգյանը չի հավատում «իսրայելական հետքին»: «Եթե ​​Իսրայելը սկսեր հարձակումը, ապա ամեն ինչ շատ ավելի լուրջ կլիներ և չէր սահմանափակվի մի քանի շենքերի փոքր վնասներով: Ուրիշ բան, որ աշխարհում կան ուժեր, որոնք կցանկանային, որ դա լինի Իսրայելը և Իրանը պատասխան հարված հասցնի Իսրայելին»,– ասել է նա։


Օգտագործելով սադրանքը փորձ է արվում հրահրել իրանա-իսրայելական պատերազմ։ Հետո ՆԱՏՕ-ի երկրները ցանկացած պահի կկարողանան միջամտել, որպեսզի «օգնեն Իրանի ագրեսիայի զոհին» պաշտպանվել «ահաբեկիչներից»։ Այսինքն ակնհայտ է «Իրաք-2.0» նախագծի նախապատրաստում։ Իսկ Իսրայելին վերապահված է այդ կոլեկտիվ ագրեսիայի դետոնատորի (և, իհարկե, զոհի) դերը։ Մի տեսակ Ուկրաինայի  մերձավորարևելյան տարբերակն է:


Իրանը խանգարում է Արևմուտքին ոչ միայն Ուկրաինայում և Սիրիայում, այլ նաև Անդրկովկասում։ Կարինե Գևորգյանը ուշագրավ մանրամասն է նշել. «Հետաքրքիր է այն, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման սկզբում Ադրբեջանի դեսպանատունը հանկարծակի տարհանվեց Թեհրանից, իսկ Իրանը մի շարք զորամասեր վերաբաշխեց ադրբեջանական սահմանին։ Թեհրանը Անդրկովկասում հանդես է գալիս որպես բնական արգելակ Անկարայի և նրա արբանյակ Բաքվի ագրեսիայի դեմ միանշանակ հայտարարելով, որ թույլ չի տա փոխել սահմանները»։


Եվ դա հենց այնպես չէ: Արևմուտքը, չկարողանալով հաղթել Ռուսաստանին Ուկրաինայում դեմ չէ նրա դեմ երկրորդ ճակատ բացել Անդրկովկասում՝ Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերով։ Իսկապես, վերջինիս կողմից Հայաստանի տարածք ներխուժելու դեպքում Ռուսաստանը պարտավոր կլինի հանդես գալ Հայաստանի կողմից որպես ՀԱՊԿ անդամ։ Հայտնի է, որ Մեծ Բրիտանիան բառացիորեն Թուրքիայի միջոցով ոլորում է Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի նա նոր պատերազմ սկսի։ Եվ արդյունքն արդեն կա։ Այսպես, վերջերս, երբ ԵԽԽՎ-ն հակառուսական բանաձև ընդունեց «Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները հետաքննող միջազգային տրիբունալ» ստեղծելու մասին, Ադրբեջանի ներկայացուցիչը կողմ քվեարկեց։ Ավելին, նա իր ելույթում խարանեց Ռուսաստանին ու նույնիսկ բղավեց «Փառք Ուկրաինային»։ Սակայն Ռուսաստանի «էլիտաներում» գոյություն ունեցող հզոր ադրբեջանամետ լոբբին՝ կապված «Թուրքական հոսքից» շահույթի ակնկալիքի հետ, ըստ երևույթին, այդ ամենի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը չի փոխանցում Գերագույն գլխավոր հրամանատարին։


ՌԴ ԱԳՆ-ն կշտամբում է (և արժանիորեն) Նիկոլ Փաշինյանին երկակի վարքագծի համար, բայց միևնույն ժամանակ ցուցադրական ձևով «չի նկատում» Բաքվի գնալով ավելացող հակառուսական քայլերը (օրինակ, Լաչինի միջանցքի սադրանքը): Արդեն մեծ է հավանականությունը, որ այդ ամենը կարող է հանգեցնել նրան, որ ռուս խաղաղապահներին «դուրս մղեն» Անդրկովկասից։ Իսկ հետո Անդրկովկասի վրա Արևմուտքի վերահսկողություն հաստատելու միակ լուրջ խոչընդոտը կմնա... հենց այն նույն Իրանը։ Ինչու՞ Արևմուտքը չփորձի վերացնել այդ խոչընդոտը:


Եվ ի՞նչ այդ ամենից: Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը նման իրավիճակում։ Մեզ թվում է, որ ամենախելամիտը Իրանի հետ համագործակցությունն ամեն կերպ ամրապնդելն է, որի շահերի հետ մեր շահերը հիմնականում համընկնում են։ Եվ գլխավորն այն է, որ վերջապես պետք է դադարել վախենալ ընկերներին ընկերներ անվանել: Պետք է դուրս գալ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցներից (ի դեպ, ԿԺԴՀ-ի դեմ նույնպես) և սկսել բացահայտ դաշնակցային հարաբերություններ կառուցել։ Իսկ դաշնակիցներին պետք է օգնել, այդ թվում ռազմական:

Եվ եթե Արևմուտքը զենք է ուղարկում Ուկրաինա, ապա ինչո՞ւ մենք չպետք է օգնենք Իրանին, օրինակ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելով։ Ամենայն հավանականությամբ նաև մեր «Իսկանդերները» Ադրբեջանի և Թուրքիայի հետ խոսելիս օգտակար կլինեն…

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular