ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիդերլանդների ԱԳՆ ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքը վերաբացելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) ողջունում է Նիդերլանդների Արտգործ նախարարության ջանքերը Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:

Խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ Նիդերլանդների ԱԳ նախարարն արձանագրել է, որ հունվաի 23-ին կայանացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ՝ նշելով, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանական ինքնահռչակ էկոակտվիվստների կողմից։

ԱԳ նախարարն ընգծում է, որ Լաչինի միջանցքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ուղին է։

Նիդերլանդների կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել առ այն, որ ԵՄ անդամ երկրները հանդես գան Ադրբեջանին ուղղված համատեղ կոչով՝ 2020թ․ եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացելու պահանջով, ինչպես նաև ուսումնասիրում է, թե եվրոպական շրջանակներում ազդեցության ինչ այլ հնարավորություններ կան Ադրբեջանի իշխանություններին հորդորելու Լաչինի միջանցքը բացել։

Նիդերլանդներն նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը և ուսումնասիրում է վերջինիս իր ներդրումն ունենալու հնարավորությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular