Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն, Սերգեյ Լավրովն ամեն ինչ անում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու համար․ Արմեն Այվազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Փաստորեն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամեն ինչ անում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու համար՝ բացարձակապես չմտածելով, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ սասանված վստահությունը կարող է վերջնականապես փլուզվել։
 
Այսօրվա իր հարցազրույցում Լավրովը, համառոտաբար անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը, արեց մի շարք պնդումներ, որոնք սկզբից մինչև վերջ ադրբեջանամետ-թուրքամետ էին, ըստ այդմ՝ սխալ ու սուտ և՛ պատմական, և՛ միջազգային իրավաքաղաքական, և՛ դիվանագիտական տեսակետներից։ Ըստ Լավրովի, հակամարտության էությունն այն է եղել, որ Հայաստանը «երկար-երկար տարիներ բռնազավթել էր [Լեռնային Ղարաբաղի շուրջն ընկած] Ադրբեջանի յոթ շրջանները» ու չէր ցանկանում դրանք վերադարձնել։ Խեղճ Ադրբեջանն էլ, «երբ արդեն հուսահատվեց հարցի քաղաքական լուծման մեջ... վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում»։
 
Տիպիկ ադրբեջանաթուրքական տեսակետ։ Այսինքն՝ ըստ Լավրովի, հակամարտության նախաձեռնողն ու մեղավորը Հայաստանն է, որը, պարզվում է, «երկար-երկար տարիներ» զավթիչ պետություն է եղել։ Լավրովի արատավոր տրամաբանությանը եթե հետևենք, ապա կստացվի, որ 1997 թ. ՌԴ-ն մի զավթիչ (օկուպանտ) պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ կնքել է «բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» մեծ պայմանագիր։ Ավելին, այդ «զավթիչ» հայկական պետության հետ ՌԴ-ն մինչ այդ ու հետագայում ևս կնքել է տասնյակ ռազմական, տնտեսական ու քաղաքական պայմանագրեր ու համաձայնագրեր։ Բայց դրա հետ մեկտեղ ՌԴ-ն սպասել է, թե երբ է Ադրբեջանը վերջապես տիրանալու իր դաշնակցի կողմից «բռնագրավված» տարածքին։ Ա՜յ քեզ Լավրով, ա՜յ քեզ «մեծ դիվանագետ», ա՜յ քեզ «հայազգի գործիչ», ա՜յ քեզ Քալանթարյան (ինչպես անվանում են նրան որոշ ռուս ընդդիմադիր մեկնաբաններ, օրինակ, Գիրկին-Ստրելկովը)...
 
Իհարկե, Լավրովը մոռանում է նշել, որ պատերազմը և՛ 1991-ին, և՛ 2016-ին, և՛ 2020-ին սկսել է Ադրբեջանը։ Մոռանում է Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայկական ջարդերը։ Մոռանում է 1991-1992 թթ. Ստեփանակերտի հրետակոծումներն ու ռմբակոծումները (մինչև 1992 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրումը) ։ Նա տեղյակ չէ «երկար-երկար տարիներ» Ադրբեջանում պետականորեն տարվող հայատյաց ռասիստական քաղաքականության մասին։ Նա չի հիշում, որ Ադրբեջանն է, որ բանակցություններում միշտ որդեգրել է անզիջում դիրքորոշում ու որևէ փոխզիջման չի համաձայնվել։ Իհարկե, Լավրովը տեղյակ չէ նաև, որ 1991 թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը հատուկ օրենք է ընդունել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Էլ չեմ խոսում Արցախի հայության՝ Հայաստանին միանալու որոշումների կամ անկախ պետություն կազմավորելու հանրաքվեների մասին։
Լավրովը զլանում է մեկ բառ անգամ ասել հե՛նց այս պահին՝ արդեն 53 օր (!!) շարունակ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական լայնածավալ գործողության՝ Արցախի պաշարման մասին։ Նրան չի հուզում Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքի՝ այդ անմարդկային պաշարման դեմ որևէ միջոց չձեռնարկելը (ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի)։
 
Կարճ ասած՝ Ս. Լավրովին կարելի է շնորհել Հայաստանում հակառուսական քարոզչության «առաջամարտիկի» կոչումը։ Բայց Հայաստանին դավաճանելու և Թուրքիային ու Ադրբեջանին հզորացնելու լավրովյան քաղաքականությունը Ռուսաստանին արդեն իսկ ուժգին հարվածներ է հասցրել ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում, Թաթարստանում, Յակուտիայում, Բաշկիրիայում և այլուր։ Այս ամենը Ռուսաստանում դեռ տալու է իր դառը «պանթուրքական» պտուղները։ Ուստի հետագայում պատմաբանները Լավրովին անվանելու են նաև «պանթուրքիզմի մեծ բարեկամ ու աջակից»... Նախապես շնորհավորում եմ։
Սա էլ Լավրովի խոսքի գլխավոր հատվածը՝ բնագրով.
 
«...история карабахской войны уходит в глубь десятилетий. Когда долгие-долгие годы Армения оккупировала семь районов вокруг Азербайджана, и потом уже, когда, отчаявшись решить вопрос политическим путем, Россия предлагала многочисленные варианты, которые еще предыдущее армянское руководство не очень хорошо, позитивно воспринимало, желая те территории, на которые оно никогда не претендовало. Да, Азербайджан вернул те земли, которые ему принадлежат»,— сказал господин Лавров (https://www.kommersant.ru/doc/5798900).
 
Հ.գ. Այսքանն ասելով հանդերձ՝ ցանկանում եմ միաժամանակ ընդգծել, որ Արևմուտքն ու արևմտյան գործիչները Լավրովից բոլորովին ավելի լավը չեն։ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ նույն բարյացակամ քաղաքականությունն էլ նրանք են վարում (տեսակ-տեսակ դատարկ, անատամ հայտարարություններն անլուրջ են, մեր աչքերին թոզ փչելու համար են ընդամենը)։ Հետևաբար, խելքներս գլուխներս պետք է հավաքենք ու արագորեն համընդհանուր ինքնապաշտպանություն կազմակերպենք, եթե ուզում ենք այս հողում ապրել։ Թեև շատ ենք ուշացել, բայց դա է փրկության միակ ուղին, ոչ թե Լավրովը, Մակրոնն ու Բլինկենը»։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Փաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբԱրտակ Առուստամյանն ազատվել է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնիցԸնտրություններ կեղծելու նուրբ արվեստը . Կարեն ՔոչարյանըԾանոթ ու միառժամանակ անհայտ…խաշՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել«Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջապտույտներում»Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար«Ռազմական փորձագետ. Ադրբեջանն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը»Պապն ու աղջիկը ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել էԱդրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններինՈղբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դիՈսկին թանկանում էԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական ուժերը տենդագին պատրաստվելու են ընտրություններին. Ավինյանի խնդիրը բարդանում էՀՀ-ն օգնությու՞ն է ուղարկել Մարիուպոլ․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձըԱդրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել Փաշինյանին 36 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՄիակ լավ լուրը շրջափակված ԱրցախիցՆավթն էժանանում էՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունըԲյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում էլեկտրաշչակներ կգործարկվեն․ ձայնից չանհանգստանա՛լԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց էԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասինՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 մարտ)էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈ՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետՍտեփանակերտում ձերբակալվել է Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի աշխատակիցը․ ԶԼՄ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար Փարիզի ոստիկանությունն արգելել է հավաքները Համաձայնության հրապարակումԷկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ NewsweekԱդրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԻբոյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո հաղթեց նաև թուրք մարզիկին (տեսանյութ)Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմԹուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցումԷրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումըԵրևանում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի շեմըԹուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերություններըԱլիևը շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի և հայերի հասցեին. «Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում»Հայաստանի և Ռուսաստանի միջև լուրջ խնդիրներ չկան Պատրաստություն թիվ 1. Իրանը հրթիռներ է նախապատրաստել երկրի գաղտնի տարածքներումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի առաջ պայման է դրել«Եվրամիությունը սկսել է Ռուսաստանին «դուրս մղել» Հարավային Կովկասից»
Ամենադիտված