Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ. Փաշինյանը՝ Միշուստինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ մեր նոր հանդիպման առիթով։

Առաջին հերթին կցանկանայի Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի բարեմաղթանքները։ Դուք օրերս հեռախոսով զրուցել եք նրա հետ և քննարկել մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերը։

Իմ հերթին խնդրում եմ Ձեզ փոխանցել ողջույններ Հայաստանի նախագահ, հարգարժան Վահագն Գառնիկի Խաչատուրյանին։

Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները։ Մեր երկրներին կապում են լավ, եղբայրական հարաբերություններ՝ հիմնված ռուս և հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա։

Կառավարության մակարդակով շատ ակտիվ աշխատանք է տարվում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Եվ, չնայած արտաքին ծանր իրավիճակին, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի արտաքին առևտրային առաջատար գործընկերը և այժմ տնտեսության հիմնական ներդրողը։ Օրինակներ բերեմ. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը 2021 թ.-ի համեմատ աճել է 77%-ով։ Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն այսօրվա համար ռեկորդային է մեր փոխադարձ առևտրում։

Կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ գործում են հայաստանյան շուկայում և դասվում են Հայաստանի խոշորագույն հարկատուների թվին։

Առաջարկում ենք ավելի ակտիվ գործարկել համատեղ նոր նախագծեր։ Մենք նոր Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, մանրամասն քննարկում էինք արդյունաբերական կոոպերացիան։ Եվ ոլորտները, որոնք ավանդաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել, դա խաղաղ ատոմային էներգիան, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և թվային տեխնոլոգիաներն են:

Գործնական հարցերը լուծվում են միջկառավարական հանձնաժողովի մակարդակով։ Մեր կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը:

Գործում է մինչև 2025 թ. տնտեսական համագործակցության ծրագիրը։ Մեր համագործակցությունն ընդլայնվում է նաև Ռուսաստանյան արտահանման կենտրոնի միջոցով։ 2022 թ.-ի ընթացքում մենք կազմակերպել ենք 24 բիզնես առաքելություն Հայաստան՝ Ռուսաստանի տասնյակ մարզերի մասնակցությամբ։

Հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն մեր շուկայում աշխատելու համար՝ դրանից ոչ բարյացակամ պետությունների դուրս գալու հետ կապված, նկատի ունեմ ոչ միայն խոշոր բիզնեսը, այլև փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչը կնպաստի աշխատատեղերի աճին։

Եվ, իհարկե, մենք ավանդաբար առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր կրթությանը։ Ռուսաստանյան բուհերում սովորում է մոտ 5000 հայ ուսանող. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից գալիք ուսումնական տարվա համար հատկացվել է 250 կրթաթոշակի քվոտա:

Հարգելի Նիկոլ Վովայի, մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին։ Կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ապահովումը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։

Եվ ես պատրաստ եմ Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը»։

Իր հերթին Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ուրախ եմ բոլորիդ տեսնել: Դուք ընդգծեցիք, որ առկա է նոր դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում և փոխադարձ առևտրում, դա իրականում այդպես է, ունենք լավ և մեծ աճ:

Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, որ կան որոշ օբյեկտիվ ազդակներ, բայց ցանկանում եմ ընդգծել, որ այդ դինամիկայում առկա է առանձնահատուկ անձնական դերը Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, Ձեր անձնական դերը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Օվերչուկի դերը:

Գիտեք, որ ցավոք մեզ մոտ հաճախ են ի հայտ գալիս լոգիստիկ խնդիրներ և շատ շնորհակալ ենք, որ ամեն անգամ շատ օպերատիվ եք արձագանքում և կայացնում որոշումներ, որոնք նպաստում են այդ խնդիրների արագ լուծմանը:

Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է, գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է և, ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ:

Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ: Դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում: Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաև բազմակողմ ձևաչափով` ՀԱՊԿ-ում և հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որևէ առաջխաղացում այդ ուղղություններով:

ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում մեզ թվում էր, որ եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացման առնչությամբ: Վլադիմիր Վլադիմիրին ժամանել էր կոնկրետ առաջարկություններով և մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանական Հանրապետության ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով:

Բայց Դուք գիտեք, որ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ, քանի որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից և մենք իհարկե շատ ենք հետաքրքրված, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները:

Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները:

Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է և վստահ եմ, որ այսօր կխոսենք բոլոր հարցերի շուրջ»:

Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել էՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում էԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա ԱյվազյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ ԿոբախիձեԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՄիրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆFinancial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառովՊետական պարտքի ճգնաժամ է հասունանումՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ՆԳՆԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատականԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԻ՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում էՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծումՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրիցՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքովՎեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել ՈւկրաինայինԻնչպես է ողբերգական վթարի մեղավորը փախուստի դիմելԱրաքս և Մեծամոր համայնքները գազ կունենան Փոքր Վեդիում դայակը ծեծել է երեխային (տեսանյութ)Մամ, էլ չեմ կարողանում գլուխս բարձրացնել․ Ռաֆայել Ֆրանգուլյան (տեսանյութ)Ինչպես է ԱՄՆ-ը վերահսկողության տակ վերցնում Հայաստանի ուժայիններինԱյժմ ՀՀ-ում բուժվում է հեպատիտով հիվանդ ավելի քան 450 պացիենտ, որոնցից 70-ը՝ ՔԿՀ-ներում (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սալօջախ–վառարանԿալանավորվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Շեֆ-խոհարարը բացահայտել է անսովոր մարինադով իսկական հայկական խորովածի բաղադրատոմսը   Հայաստանը դառնում է հնդկական զենքի խոշորագույն գնորդներից մեկը   Փաշինյանը ձգտում է երկրի վերահսկողությունը փոխանցելով Արևմուտքին Հայաստանին օտարել Ռուսաստանից  Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ումԱյսօր Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի հիշատակության օրն էՌԴ-ի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում. հոսպիտալացվել է 8 երեխաՓաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից«Երևանի բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»
Ամենադիտված