ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատվեց տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը. «սա կապահովի բարձրորակ աճ և զարգացում»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:

Ներկայացնելով նախագիծը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ասաց, որ 2011-2020 թթ. ընթացքում միջինում ավելի քան 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում: «2022 թվականին նկատեցինք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը: 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ կա բավականին բարձր ներուժ ոլորտի զարգացման համար»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ հագուստի արտադրությունը 2020-2022 թթ. ապահովել է մոտ 11 հազար 500 աշխատատեղ. «Ծրագրով նախանշվել է 3 առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրական կարողությունների զարգացում և օպտիմալացում, արտահանմանն ու վաճառքներին միտված ծրագրեր»,- ասաց նա:

Այս ուղղությունների համար առաջիկա տարիներին նախատեսվում է տրամադրել մոտ 14 միլիարդ դրամ:

«Ծրագրի իրականացման արդյունքում արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ»,- նշեց փոխնախարարը:

Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և  ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Որպես առաջարկվող միջոցառումների ներոլորտային տնտեսական հետևանք սահմանվել են 6 արդյունքներ․

Տեքստիլի արդյունաբերության մեկ աշխատողի միջին աշխատավարձը,

Տեքստիլ արդյունաբերության արտահանման դիվերսիֆիկացիա ըստ արտահանման շուկաների,

Տեքստիլ արդյունաբերության հումքի ներմուծման դիվերսիֆիկացիա ըստ ներմուծման շուկաների,

1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների վճարած հարկերի ծավալը,

Ռազմավարական ծրագրերի տարեկան ծախսերի հարաբերակցությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների կողմից վճարվող հարկերի տարեկան աճի ծավալին,

Տեքստիլ արդյունաբերության արտադրանքի բարդության ինդեքսը (PCI)։

Նախագծի ֆինանսական շրջանակնեը ներկայացված են Հավելված 1-ում և 2-ում, որի հիման վրա կապահովվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջետային հայտերի համապատասխանեցում։

Աջակցությունը տրվելու է չորս հիմնական մեխանիզմներով՝

Համաֆինանսավորում

Վճարված հարկերի հետվերադարձ,

Սուբսիդիա (ֆինանսավորման ամենամեծ ծավալով)

Ուղղակի ֆինանսավորում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular