ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխանին՝ ԱԹՍ-ների հարձակումից հետո․ Times of Israel

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի անվտանգության ծառայությունները պատրաստվում են Իրանի կողմից հնարավոր պատասխան գործողություններին՝ իրանական օբյեկտների վրա վերջին հարձակումներից հետո, հայտնում է Times of Israel-ը:

Հրատարակության տվյալներով՝ հանդիպումներ են անցկացվում Իսրայելի անվտանգության մարմիններում՝ քննարկելու Թեհրանի հնարավոր պատասխանը։

Թել Ավիվը նաև մտավախություն ունի, որ իբր իրանական կողմի թիրախում կարող են հայտնվել իսրայելցի զբոսաշրջիկներ, պաշտոնյաներ և դեսպանատներ, ասվում է նյութում։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ի երեկոյան ուժեղ պայթյուն է որոտացել Իրանի պաշտպանության նախարարության՝ Սպահան քաղաքում գտնվող ձեռնարկությունում։ Պատճառը ԱԹՍ-ների հարձակումն է եղել, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, հարձակմանը ներգրավված են ԱՄՆ-ն և «մեկ այլ երկիր»: The Wall Street Journal-ը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular