ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ դրանց համար վճարված գումար. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից չի ստացել ո՛չ կործանիչները, ո՛չ էլ դրանց համար վճարված գումարը, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Կային մարդիկ, ովքեր սպառնում էին մեզ C-400 գնելու մասին՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այժմ մենք բանակցում ենք F-16-ների մատակարարման շուրջ, սակայն մեզ մերժում են։ Մեզ խոստացել էին F-35 ինքնաթիռներ, բայց նրանք իրենց խոսքի տերը չեղան՝ չնայած մենք վճարել ենք մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար։ Ինքնաթիռներ չկան, գումարն էլ չի վերադարձվել»,- ասել է Էրդողանը։

Նա հայտարարել է, որ Թուրքիան «միշտ պահում է իր խոսքը և ակնկալում է դա» իր գործընկերներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular