ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարիկ Մարտիրոսյանը TNT-ում նոր շոու է պատրաստում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rueconomics.ru-ն գրում է, որ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը երկար բացակայությունից հետո հայտնվել է Comedy Club-ում։ Այնտեղ նա հայտարարել է նոր նախագծի մասին: Այդ մասին գրել է Starhit-ը։


Արդեն որոշ ժամանակ է, ինչ Մարտիրոսյանը կոմեդիում չէր հայտնվում, ուղղակի անհետացել էր ռուսական հեռուստատեսությունից։ Շոումենը խոստովանել է, որ ներկայումս հաճախ է լինում Հայաստանում, որտեղ աշխատում է տարբեր նախագծերի վրա։


Այնուամենայնիվ, ռուս հանդիսատեսը կարող է չանհանգստանալ, որ իր սիրելի կատակերգու դերասանն իր ուշադրությունը կենտրոնացրել է այլ երկիրի վրա։ Մարտիրոսյանը հայտարարել է նոր «Конфетка» շոուի թողարկման մասին, որում ինքը հանդես կգա որպես հաղորդավար։ Նախատեսվում է, որ այդ նախագծով կվերածնվի երաժշտության հումորային ժանրը, որը, ըստ Մարտիրոսյանի, շարունակում է լճանալ Էդուարդ Սուրովուց հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular