ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր են տանելու օմբուդսմենին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային Ժողով։

ՄԻՊ աշխատակազմը հայտնել է, որ պաշտպանը հրաժարական է ներկայացրել, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ նշելով, որ «պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»։

Ըստ օրենքի ՝ պաշտպանի լիազորությունները դադարում են հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում, կրկին հրաժարականի դիմում նրկայացվելու դեպքում։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի բավական արդյունավետ և լուրջ գործունեությունից հետո, Քրիստինե Գրիգորյանը օմբուդսմենի  տնազ էր այդ պաշտոնում և նշանակվել էր բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ։

Իզուր չէ, որ նրան սոցցանցերում և ԶԼՄ-ներում անվանում էին ոչ թե ՄԻՊ, այլ ՝ ՔԻՊ (Քաղպայմանագրի իրավունքների պաշտպան), և իսկապես Գրիգորյանին այդպես էլ չհաջողվեց դուրս գալ Նիկոլ Փաշինյանի ստվերից, ինքն էլ առանձնապես ջանքեր չգործադրեց այդ ուղղությամբ։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցությունում անակնկալի են եկել այս հրաժարականից, նաև տեղեկություններ են շրջանառվում, որ նրան տեղափոխելու են դատական համակարգ։ Չի բացառվում, որ նրան տեղափոխեն Բարձրագույն դատական խորհուրդ՝ փոխարենը ազատվելով Կարեն Անդրեասյանից, ով արդեն իսկ հասցրել է մի ամբողջ շարք կիքսեր թույլ տալ ԲԴԽ նախագահի պաշտոնում։

Իհարկե օմբուդսմենին աշխատանքից ազատելուց հետո դժվար թե որևէ այլ ավելի ցածր պաշտոնի նշանակեին, ուստի և ամենայն հավանականությամբ ՔՊ-ում շրջանառվող տեղեկությունները կարող են արժանանահավատ լինել, իսկ Փաշինյանը ցանկանում է ավելի ուժեղացնել դատական համակարգում իր իշախանությունը։

Ըստ էության, Կարեն Անդրեասյանին որևէ կերպ չի հաջողվել լիակատար վերահսկողություն տակ վերցնել դատական իշխանությունը և այժմ այնտեղ ուղարկում են Քրիստինե Գրիգորյանին՝ նրա դեմքով անկախ դատավորների նկատմամբ ճնշումներ իրականացնելու նպատակով։

Սարգիս Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular