ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարը կոչ է արել վերացնել ԼՂ-ի հայերի շրջափակումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման արդյունքում հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամի առնչությամբ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը, փոխանցում է «Արցախպրես»-ը: 

«Մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի կազմակերպությունների և իշխանությունների կողմից կեղծ պատրվակով մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անընդունելի շրջափակումը, ինչը վտանգում է 120․000 հայերի կյանքը, որոնք մնում են իրենց պապենական օջախներում: Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել հայ բնակչության այս յուրօրինակ պաշարմանը, որի նպատակն է բնակչության ոչնչացումը կամ տեղահանումը։ Անտարբերությունը կամ նման գործելաոճին ուշ արձագանքը մաթեմատիկական ճշգրտությամբ հանգեցնում են նմանատիպ պրակտիկայի կրկնությանն ու տարածմանը, որոնք հակասում են միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին: Որպես Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով՝ մենք մեր աներկբա աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և պահանջում ենք միջազգային հանրության անհապաղ միջամտությունը՝ բազմաչարչար ժողովրդի պաշարումը վերացնելու համար։

Լեռնային Ղարաբաղում մենք կանգնած ենք մեծ հումանիտար ճգնաժամի առաջ, որից տուժում է ավելի քան 120․000 հայ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, 20․000 տարեցներ և 9․000 հաշմանդամներ։ Բնական գազի մատակարարման դադարեցումից հետո շրջափակման մեջ գտնվողների կյանքը լուրջ վտանգի տակ է, քանի որ նրանք զրկված են սննդից, վառելիքից, դեղորայքից, ինչպես նաև ջեռուցումից: Այս զարգացող հանցագործության հանդեպ քաղաքակիրթ մարդն իրավունք չունի լռելու։ Մենք բոլորս պետք է մեր ձայնը բարձրացնենք՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այս շրջափակումը վերացնելու նպատակով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular