Մհեր Գրիգորյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքներն Արցախում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Մհեր Գրիգորյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքներն Արցախում](/timthumb.php?src=disc/23-01-23/6f6565e087a6dbd18a7e0d798fd54f82.jpg&w=780)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: