ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսին ու Ռոնալդուն իրար դեմ կխաղան հունվարի 19-ին

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» եւ «Ալ Հիլյալ» ակումբների աստղերի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնեն հունվարի 19-ին Էր Ռիյադում։ Սպասվում է փարիզյան թիմի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի եւ «Ալ Նասրի» նորեկ, Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայությունը, հաղորդում է AS-ը։

Սաուդյան թիմի գլխավոր մարզիչը կլինի արգենտինացի Մարսելո Գալյարդոն, որն անցած տարի արգենտինական «Ռիվեր Փլեյթից» հեռանալուց հետո դեռ ակումբ չունի։

Հունվարի 15-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում կխաղա «Ռենի» հետ, այնուհետեւ կմեկնի Սաուդյան Արաբիա, իսկ երկրի առաջնությունում հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 29-ին «Ռեյմսի» դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular