Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 31 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝Ամբողջ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892 —վախճանվել է հրապարակախոս «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծնունին:
1899 —տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ Ախլքալակի երկրաշարժը, որի արդյունքում զոհվել
է 247 մարդ:
1900 - ծնվել է հանրահայտ գրող Նաիրի Զարյանը:
1918- հայ-վրացական պատերազմի ընթացքում կողմերի միջև կնքվել է համաձայնագիր զինադադարի
մասին, որով վերջ է դրվել հայ-վրացական պատերազմին:
1955 - ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Վիտյա Այվազյանը:
1970 - Լենինգրադից Երևան թռիչքի մեկնարկին վթարվել է «Աէրոֆլոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը։ Բոլոր
93 ուղևորները զոհվել են։
1989- մասսայական անկարգություններ են տեղի ունեցել Նախիջևանում, ավերվել են խորհրդա-
իրանական սահմանի հարյուրավոր կիլոմետրանոց հատվածներ:
1991-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեծ Բրիտանիայի հետ:
2006- վախճանվել է կինոգետ, կինոքննադատ, բազմաթիվ վավերագրական կինոնկարների հեղինակ
Տավրոս Դաշտենցը:
2009– վախճանվել է հայազգի ռեժիսոր վավերագրական կինոյի վարպետ, օպերատոր և սցենարիստ
Միքայել Վարդանովը։
2012-Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է նախագահի թեկնածու:
2016- «Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել բանտից:
2020- ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ
նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է`
8033:
ԱՇԽԱՐՀՈՒՄ

406 —վանդալ, ալան, սվան և այլ բարբարոս ցեղեր օգտվելով նրանից, որ Ռեյն գետը սառած է Մայնց և
Վորմս քաղաքների շրջանում անցել են այն և ներխուժել Հռոմեական կայսրության հարուստ Գալլիա
(ապագայում ֆրանսիա) տարածք:
1514 —ծնվել է բժիշկ Անդրեաս Վեզալին, որը համարվում է գիտական անատոմիայի հիմնադիրը:
1621– Երեսնամյա պատերազմի ժամանակ Չեխիայի Նիկոլսբուրգ քաղաքում հրադադարի պայմանագիր է
կնքվել։
1691 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ռոբերտ Բոյլը:
1774 —Ռուսաստանում ավարտվել է Պուգաչովյան ապստամբության մասնակիցների դատավարությունը,
մահվան դատավճիռ է կայացվել Եմելյան Պուգաչովի, Մաքսիմ Շիգաևի և ուրիշների նկատմամբ:
1799 —վերջնականապես դադարեցվել է Օստ-Հնդկական ընկերության մենաշնորհի գործողության
ժամկետը:
1842 –ծնվել է իտալացի գեղանկարիչ Ջովանի Բոլդինին։
1869 - ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ Անրի Մատիսը։
1869- հայտնաբերվել են Արտեմիսի տաճարի ավերակները։
1877 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեն։
1877 —ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Իոսիֆ Գուրկոյի ղեկավարած ռուսական զորքերը
Տաշկեստանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել են թուրքական բանակին:
1917 - վախճանվել է իտալացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի կարկառուն
ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Ձանդոմենեգին:
1918 —առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը թողել են Վիլնյուսը:

1919 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Դոնբասյան օպերացիայով Կարմիր բանակի
6-րդ հեծյալ դիվիզիան Ալեքսեևկա-Լեոնովո տարածքում ջախջախել է Մարկովյան հետևակային դիվիզիան,
որի արդյունքում բոլշևիկների վերահսկողության տակ է անցել Դոնբասը:
1937 - ծնվել է կինոյի և թատրոնի, հեռուստատեսության բրիտանացի մեծ դերասան Էնթոնի Հոփքինսը։
1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստալինգրադյան ճակատի զորքերը լրիվ
ջախջախել են ռումինական 4-րդ բանակը և ծանր պարտության մատնել 4-րդ գերմանական տանկային
բանակին:
1946 — ավարտվել է ֆրանսիական և անգլիական զորքերի էվակուացիան Լիվիայից:
1948– ծնվել է ամերիկյան երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող Դոննա
Սամմերը։
1966 —Օվկիանիայի բրիտանական Սանտա-Կրուս կղզիներում տեղի է ունեցել 8 բալանոց երկրաշարժ:
1980 – վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Ամերիկյան
կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռաուլ Ուոլշը։
1990– վախճանվել է խորհրդային տիեզերագնաց Վասիլի Լազարևը:
1990 - Գարրի Կասպարովը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն` տիտղոսը խլելով Անատոլի
Կարպովից։
1993-վախճանվել է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:
1994– ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են Չեչնիայի
մայրաքաղաք Գրոզնիի գրավման գործողությունը։
1999– Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական է տվել և Վլադիմիր Պուտինը դարձել է
նախագահ։

Կ.Խաչիկյան

Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ
Ամենադիտված