ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսսին՝ 2022 թվականի աշխարհի լավագույն մարզիկ

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) կողմից ճանաչվել է 2022 թվականի լավագույն մարզիկ։

Քվեարկությանը մասնակցել են 420 լրագրողներ աշխարհի 113 երկրներից։ Մեսսին ստացել է 962 ձայն (25,45%)։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականում աթլետիկայի ներկայացուցիչ Արման Դյուպլանտիսն է (373 ձայն)։ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն (366 ձայն) եզրափակել է լավագույն եռյակը:

Նշենք, որ AIPS-ը հրապարակել է նաև այս տարվա լավագույն կին մարզիկի կոչման քվեարկության արդյունքները։ Հաղթող է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելյասը։

Հիշեցնենք, որ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում այս տարի հաղթել է ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular