Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լույս է տեսել «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի, Գագիկ Սարգսյանի (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Արտակ Գնունու (պ․գ․թ․ ԵՊՀ դասախոս, հնագիտական լաբորատորիայի աշխատակից) Հայկ Ավետիսյանի (պ.գ.դ., պրոֆեսոր, գիտական խմբագիր) հեղինակած գիրքը նվիրված է՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցներին, բրոնզ-երկաթի դարաշրջանից մինչև ուշ միջնադարի օրինակներ։ Աշխատանքում ներառված է 36 ամրոցի մասին ամփոփ անդրադարձ, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ներկայացվել է յուրաքանչյուր ամրոցի տեղակայման քարտեզը, օրթոֆոտոպլանը, հանույթը և հատակագիծը։  

Այս մասին տեղեկացնում են  «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: 
 
Լևոն Մկրտչյան հնագետ – Մինչև 2020 թ․ սեպտեմբերը՝ արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Գ․Սարգսյան) ուսումնասիրում էր Արցախի Հանրապետության ամրոցները, այն կոչվում էր «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցների ուսումնասիրության ծրագիր», որը իրականացվում էր ՀՀ ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով։ 2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով ընդհատվեց ուսումնասիրությունները։ Սակայն հասցրել էինք բավարար քանակությամբ ամրոցներ ուսումնասիրել Քաշաթաղում, Քարվաճառում և մասամբ էլ Հադրութի շրջանի հարավում, ուստի վերը նշված համահեղինակներով որոշեցինք պրակներով հրատարակել մեր ստացած արդյունքները։
 
Գրքում ներկայացվել է հայաստանյան ամրոցաշինությունը լավագույնս ներկայացնող գոտիներից մեկը՝ ելնելով նրանից, որ Սյունիքն ու Արցախը գրեթե միշտ պահել են իրենց տեղական իշխանությունը, անգամ եթե բովանդակ Հայաստանը կարող էր անկախությունը կորցրած լինել, իսկ Քաշաթաղն էլ պատմական Սյունիքի մի մասն է։
 
Հեղինակի խոսքով աշխատությունը նոր շունչ կհաղորդի Հայաստանի ռազմական և լանդշաֆտային հնագիտությամբ, Սյունիքի և Արցախի պատմությամբ զբաղվողների համար, օգտակար կարող է լինել նաև ճարտարապետներին․ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, կհեշտացնի ամրոցների վերակազմության խնդիրը։
 
Լևոն Մկրտչյան հնագետ – 2021 թվականին հետպատերազմյան շրջանում, ունեինք չճշտված և խախուտ սահմաններ։ Գիտության կոմիտեի կողմից շահելով դրամաշնորհը, ավելացրինք նաև ՀՀ Սյունիքի մարզի ամրոցները։ Տարվա արդյունքները ամփոփելով, պետք է նշել, որ կարողացանք շուրջ երեք տասնյակ ամրոցներ ուսումնասիրել։ Սա կարևոր ձեռքբերում է և դրա մեջ իր ավանդն ունի «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը։
 
Գիրքը տպագրվել է «Նռանե» հրատարակչությունում (որտեղից և կարելի է ձեռք բերել այն)՝ Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան մշակութային միության հովանավորությամբ:
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)
Ամենադիտված