ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալան Շիրեր․ Էրլինգ Հոլանդը կգերազանցի իմ ռեկորդը

ՍՊՈՐՏ

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը վստահ է, որ «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կկարողանա գերազանցել իր ռեկորդը (260) Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով։ Այն արդեն 27 տարի անգերազանցելի է։

«Մրցաշրջանի մեկնարկից առաջ ասում է, որ լավ հարձակվողը կխփի 20 գոլ Պրեմիեր լիգայում, իսկ ֆանտաստիկ ֆուտբոլիստըը՝ Էրլինգ Հոլանդը, 40-ից ավելի։ Շատ եմ հավանում նրա վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ, նրա խաղը, գոլ խփելու ծարավը։

Եթե ցանկանում եք ստեղծել կատարյալ կենտրոնական հարձակվողի զրոյից, Հոլանդն այն է, ինչ պետք է։ Նա չունի ոչ մի թերություն։ Եթե Հոլանդը լինի լավ մարզավիճակում, կխփի առնվազն 40 գոլ։ Հաշվի առնելով նրա եւ թիմի կարողությունները՝ կարծում եմ, որ Հոլանդը կգերազանցի իմ ռեկորդը, եթե չհեռանա Պրեմիեր լիգայից»,- Շիրերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Անգլիայի առաջնությունում Էրլինգ Հոլանդն ընդամենը 14 խաղում հասավ 20 գոլի, ինչը Պրեմիեր լիգայի ռեկորդ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular