ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին. Մունդիալ 2022–ում նրանք երրորդն են

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցեցին Խորվաթիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ 2:1 հաշվով հաղթեցին խորվաթները՝ երկրորդ անգամ դառնալով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը դարձավ գոլի հեղինակ։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը։

Ընդամենը 2 րոպե անց Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23-ամյա պաշտպան Աշրաֆ Դարին։

42-րդ րոպեին Խորվաթիայի երկրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ

Երկրորդ խաղակեսում որոշակի առավելություն ուներ Խորվաթիան, որը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

Խորվաթիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճել է նաեւ 1998թ․ աշխարհի առաջնությունում։ 2018թ․ ԱԱ-ում խորվաթները դարձել էին արծաթե մեդալակիր։ Մարոկկոն ԱԱ-ի կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular