ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեյմարը կրկնել է Պելեի ռեկորդը

ՍՊՈՐՏ

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կրկնել է Պելեի ռեկորդը ազգային հավաքականի կազմում խփած գոլերի առումով: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ խորվաթների դեմ խաղում Նեյմարը գոլի հեղինակ դարձավ լրացուցիչ ժամանակում։ 30-ամյա ֆուտբոլիստի համար այս գոլը 77-ն էր Բրազիլիայի հավաքականում իր կարիերայում։ Այս ցուցանիշով նա հավասարվել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեի հետ։ Այս ցուցանիշին հասնելու համար Նեյմարից պահանջվել է 124 հանդիպում, Պելեից՝ 92։

Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիայի ընտրանուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular