Հրդեհ՝ Շահումյան գյուղի տներից մեկում․ հայտնաբերվել է ծխահարված դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 2-ին, ժամը 18:27-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում ծուխ է․ ներսում քաղաքացի կա։ Այս մասի հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան ննջասենյակում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել են մահճակալը և անկողնային պարագաներ։
Փրկարարները հարակից սենյակում հայտնաբերել են Ա․ Մ․-ի (ծնված 1955 թ.) ծխահարված դին: