ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը կոչ է արել Իսրայելին և Թուրքիային դադարեցնել Սիրիայի վրա հարձակումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Հեն Շուանը, ելույթ ունենալով երեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, կոչ է արել Թուրքիային և Իսրայելին դադարեցնել Սիրիայում թիրախների հարվածները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պետք է վճռականորեն պաշտպանենք Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սիրիայում անվտանգության ոլորտում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայում և հայտարարել, որ ցամաքային գործողություն է իրականացնելու Սիրիայի դեմ։ Իսրայելի օդային հարվածները Սիրիայում նույնպես շարունակվել են»,- ասել է նա։

Նշելով, որ այդ գործողությունները «կոպտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կարող են հանգեցնել սիրիական հակամարտության սրման և տարածման», Շուանը նշել է. «Չինաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում։ Մենք կոչ ենք անում Թուրքիային և Իսրայելին անհապաղ դադարեցնել անդրսահմանային հարձակումները, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը և երկխոսության մեջ մտնել համապատասխան խնդիրները լուծելու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular