ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովը և Կլաարը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հայտնում է Day.Az-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող ջանքերը, հետագա հնարավոր քայլերը։

Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից ներկայացված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության պայմանագրի տարրերի եւ հայկական կողմի մեկնաբանությունների վերաբերյալ Վաշինգտոնում կայացած քննարկումների մասին։ Ընդգծվել է տարածաշրջանում հաղորդակցությունների փոխադարձ բացմանը վերաբերող պարտավորությունների կատարման կարեւորությունը, ինչպես նաեւ այն, թե իբր այս ուղղությամբ Հայաստանի պարտավորությունները դեռեւս չեն կատարվել։ Միաժամանակ ներկայացվել են ադրբեջանական կողմի տեսակետները «Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման խնդրի վերաբերյալ»։

Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման եւ հաղորդակցությունների բացման ուղղությամբ ջանքերը շարունակելու Եվրամիության մտադրության մասին։ Նա ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացի եւ արդյունքի վրա հիմնված բանակցությունների կարեւորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular