Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են հավակնում նոր ձևավորվող «սուպերնախարարի» պաշտոնին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Նոր ձևավորվող սուպերնախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և  Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝  հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա ու քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և  հումանիտար հարցեր։ 

Անշուշտ, այսօր թիվ մեկ ինտրիգը կայանում է նրանում, թե ում Փաշինյանը կվստահի սուպերնախարարի այս պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հավանական թեկնածուները երեքն են՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը և ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը: Դիտարկենք նրանցից յուրաքանչյուրի շանսերն առանձին-առանձին:

Վահե Ղազարյանի թեկնածությանը այս պաշտոնում դեմ չեն լինի ուժայինները, քանի որ նա այսպես ասած՝ «համակարգի» մարդ է:  Ղազարյանը մինչև Թավշյա հեղափոխությունը մարզային նշանակության պաշտոններ է զբաղեցրել Տավուշում՝ Իջևանում և Դիլիջանում: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ, այնուհետև՝ ոստիկանապետ: Նա համարվում է Նիկոլ Փաշինյանի մտերիմը և նույնիսկ՝ մանկության ընկերը և վերջինիս կարիերային թռիչքը հեղափոխությունից հետո շատերը պայմանավորում էին նաև այս հանգամանքով: Ամիսներ առաջ Դիմադրության շարժման կազմակերպած ակցիաների ընթացքում Ղազարյանը, չնայած առկա հանրային ճնշման, իրեն ցույց տվեց որպես Փաշինյանի հրամանները պատրաստակամորեն կատարող և «խաղեր չտվող» պաշտոնյա: Անգամ եթե Փաշինյանը ցանկանա սուպերնախարարի պաշտոնը հանձնել Ղազարյանին, այդ որոշմանը դժվար հոժարակամորեն համաձայնվեն սորոսական շրջանակները, որոնք բավական լրջորեն աշխատում են ոստիկանապետի դեմ՝ ցանկանալով վերջինիս փոխարինել իրենց արժեհամակարգին առավել մոտ թեկնածուով: Դժվար է պատկերացնել, որ սորոսականները, ովքեր այսօր որպես փորձագետներ ներգրավված են նոր ստեղծվող կառույցի ձևավորման գործընթացում, «հալած յուղի» տեղ կընդունեն Փաշինյանի՝ Ղազարյանին սուպերնախարարի պաշտոնը տալու նախաձեռնությանը:  Այդ քայլին գնալով՝ Փաշինյանը կարող  է վերջնականապես կորցնել սորոսականների՝ առանց այդ էլ օրեցօր նվազող աջակցությունը:

Մյուս թեկնածուն, ում անունը շրջանառվում է, Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս հեղափոխությունից հետո չի էլ թաքցնում իր հավակնությունները հատկապես ՊՆ և ուժային բլոկի հանդեպ և բնական է, որ նորաստեղծ սուպերնախարարությունը Քոչարյանի համար «յուղոտ պատառ» է հանդիսանում: Սակայն, Քոչարյանի գործերը բարդանում են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած լարվածության պատճառով: Լարվածության հիմքում հենց Քոչարյանի անթաքույց ամբիցիաներն են և ՊՆ-ում իր լծակները ավելացնելու ցանկությունը: Ընդամենը վերջերս էլ Պապիկյանը հետ ուղարկեց Քոչարյանի կողմից մշակված ԶՈՒ բարեփոխումների ռազմավարությունը՝ հայտարարելով, որ «որոշ բաներ իրեն դուր չեն գալիս»:  Գաղտնիք չէ, որ Քոչարյանը ամեն ինչ անում է, որպեսզի իր մարդիկ պաշտոնի անցնեն ուժային համակարգում եւ արդեն բավականին լուրջ հաջողությունների հասել է այդ առումով, օրինակ պատերազմից հետո կարողացել է հասնել նրան, որ ՊՆ նախարար նշանակվի իր վաղեմի ընկերը՝ Վաղարշակ Հարությունյանը, ճիշտ է՝ Քոչարյանի «տրիումֆը» երկար չի տևել: Այս ամենի հետ մեկտեղ, Քոչարյանը ունի նաև լուրջ բացթողումներ, որոնք կարող են և չներվել Փաշինյանի կողմից, այն է ապրիլյան պատերազմի  և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովների աշխատանքի փաստացի տապալումը․ Քոչարյանին այդպես էլ չհաջողվեց «մեղավորներ» գտնել նախկին իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան գեներալիտետի շարքերում, և Փաշինյանը չէր էլ թաքցնում իր դժգոհությունը Քոչարյանի կատարած աշխատանքից: Սակայն Քոչարյանի թերևս ամենամեծ թերությունը կայանում է նրանում, որ վերջինս ընդգծված հակառուսական գործիչ է և հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը կցանկանա փչացնել Մոսկվայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները՝ սուպերնախարարությունը բացահայտ արևմտամետ Քոչարյանին հանձնելով: Հիշենք դրվագը, երբ ըստ տարածվող լուրերի՝ Փաշինյանը հետ կանգնեց Մհեր Գրիգորյանին ԱԳՆ պաշտոնում նշանակելու մտքից, այն պատճառով, որ վերջինս պրո-արևմտյան գործիչ է և նրա թեկնածությանը դեմ էր Մոսկվան:

Հաջորդ թեկնածուն ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն է, ում պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց տեղի ունեցավ Սուրմալուի ողբերգական դեպքը և պետք է նշել, որ Փամբուխչյանի նախարարական դեբյուտը բավական բարդ ստացվեց: Ծանր էին Փամբուխչյանի առաջին ամիսները նաև 2018-ին ՏԿԵՆ նախարարի տեղակալ նշանակվելուց հետո, երբ լրջագույն խնդիրներ էին առաջացել Վերին Լարսի անցակետում և խնդրի կարգավորմամբ, բանակցություններով հայկական կողմից զբաղվում էր հենց Փամբուխչյանը: Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ երեք թեկնածուներից առավել մեծ շանսեր ունի հենց Փամբուխչյանը, ով վերջերս նաև ընտրվեց ՔՊ վարչության անդամ և դա էլ իր հերթին հավելյալ առավելություն է տալիս նրան՝ հաշվի առնելով այն փաստը, որ որոշում կայացնելուց Փաշինյանը, անշուշտ, հաշվի է առնելու նաև քաղաքական թիմի կարծիքը և տրամադրությունները: Բացի այդ, Փամբուխչյանը կարող է ընդունելի թեկնածու լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի համար, քանի որ որպես կանոն՝ աչքի է ընկել բալանսավորված դիրքորոշումներով և հայտարարություններով: Որոշում կայացնելուց Փաշինյանն, անշուշտ, ստիպված է լինելու հաշվի առնել նաև այս հանգամանքը:

Թե ում վրա կանգ կառնի Փաշինյանի վերջնական ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը: Անշուշտ, ՔՊ-ի ներսում բացի վերը նշված անձանցից կան նաև այլ անձինք (ում անունները դեռևս չենք նշի), ովքեր ցանկանում են զբաղեցնել այդչափ բաղձալի պաշտոնը, հետևաբար պայքարը, այդ թվում ներթիմային և կլանային պայքարը ՔՊ-ում, վարչության ընտրություններով ոչ միայն չի ավարտվում, այլ նոր թափ է ստանում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԱՄՆ օդային տարածքում ՉԺՀ-ի «հետախուզական օդապարիկի» հայտնվելը խախտում է միջազգային իրավունքը․ ՊենտագոնՈւրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար կոշտ ժամկետներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ«Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը»․ Silk Road BriefingՊակասել է սերը ընտանիքում, դրա համար արտաքին խառնակիչ ուժերը բաժանեցին այն․ ԱՀ թեմի առաջնորդի կոչըՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասինԻնչ ունեցվածք են հայտարարագրել ՊՆ նախարարն ու փոխնախարարներըԱԳՆ իրազեկումը Հայաստանի քաղաքացիների՝ նույնականացման քարտերով Վրաստան մուտք գործելու և ԱՄԷ առանց մուտքի վիզա այցելելու մասինԳերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՀՀ-ում ՌԴ դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակինԿալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը․ ՔԿ (տեսանյութ)Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են ՈւկրաինայինԴավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնումԼատվիայի վարչապետի պնդմամբ, Հայաստանն օգտագործվում է հակառուսական սանկցիաները շրջանցելու համար․ «Ազատություն»Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՈր ասում եք՝ ՌԴ-ն պետք է բացի միջանցքը, ինչո՞ւ չգնացիք ՌԴ․ փակողն էլ, պատասխանատուն էլ այնտեղ էինՄՊՀ-ն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ներդրել է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներՊեմզաշենում դի է հայտնաբերվելԱրտարժույթների փոխարժեքները փետրվարի 3-ի դրությամբՀայաստանում հակառուսական տրամադրությունները սրում է հենց Ռուսաստանը Պաշտպանության նախարարը բուռն գործունեության իմիտացիա է անում«Իրանը ռմբակոծելում Իսրայելը գործ չունի»«Լավրովն արդարացրել է Բաքվի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (03 փետրվար) Ցիկլոն է ներթափանցել. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինԼույս չի լինելուԱլմաթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է. Արմեն ԱշոտյանԱշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք էՆիդերլանդների ԱԳՆ ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքը վերաբացելու համարՀԱՊԿ-ն պարզաբանել է կազմակերպության խաղաղապահների կողմից խաղաղապահ գործողություններ իրականացնելու իրավական հիմքերըԻնչ ունեցվածք են հայտարարագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու գրասենյակի ղեկավարներըՌԴ ՊՆ-ի հայտարարությունըԱրդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելուՓաստորեն, Սերգեյ Լավրովն ամեն ինչ անում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու համար․ Արմեն ԱյվազյանՍտացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ. Փաշինյանը՝ ՄիշուստինինՄենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում. ԱՄՆ սենատորը՝ Արցախի մասինԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարությունՌուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը․ ՄիշուստինՍուրեն Պապիկյանը ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալՓաշինյանը Ռուսաստանին անվանել է անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերՀուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններինՊատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում․ ՎարդանյանԱլմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումըԿարմիր Խաչը դեղեր է առաքել Լեռնային Ղարաբաղի բժշկական հաստատություններՀՀ ԱԳ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայնության հարցերԿյանքից հեռացել է Ուենսդեյ Ադամսի դերակատար Լիզա ԼորինգըԵգիպտոսում շուտով կբացվի աշխարհի ամենաթանկարժեք թանգարանըՀաջողությամբ ավարտվել է Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրըՀաստատվեց տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը. «սա կապահովի բարձրորակ աճ և զարգացում»Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է 4 դրամով
Ամենադիտված