ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Ավանեսյանը կյանքի է կոչում Արսեն Թորոսյանի ոչ պոպուլյար որոշումներն ու ծրագրերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այժմ էլ որոշել է հուժկու ռեֆորմ իրագործել և լուծարել, կամ ինչպես նախարարությունից են ասում՝ միավորել այրվածքաբանության կենտրոնը: ճիշտ է՝ այրվածքաբանության կենտրոնի աշխատակիցների կարծիքը նախարարը հարցնել մոռացել է, սակայն դա ամբողջովին տեղավորվում է նոր իշխանությունների գործելաոճի և ձեռագրի մեջ:

Ուշագրավն այն է, որ այս ռեֆորմը, եթե հիմնարկի լուծարումը կարելի է ռեֆորմ համարել, փորձում էր իրականացնել դեռևս Արսեն Թորոսյանը; Սակայն, այն ժամանակ վերջինս հետ կանգնեց այդ որոշումը իրագործելու գաղափարից, քանի որ մեծ աղմուկ էր բարձրացել և իշխանությունները որոշեցին հետ քայլ անել: Այժմ Անահիտ Ավանեսյանը որոշել է ամեն գնով կյանքի կոչել դեռևս Արսեն Թորոսյանի օրոք ծնունդ առած ոչ պոպուլյար նախագծերը:

Սա թերևս առաջին նման դեպքը չէ: Հակածխախոտային ռեֆորմը նույնպես սկիզբ էր առել Արսեն Թորոսյանի ղեկավարման տարիներին, և որոշակիորեն դադար էր վերցրել այն բանից հետո, երբ քաղաքացիները և փորձագիտական հանրությունը իրենց միանշանակ վերաբերմունքը արտահայտեցին այդ գաղափարի հանդեպ: Դա, սակայն, չկանգնեցրեց Անահիտ Ավանեսյանին և նա մեծ ջանասիրությամբ կյանքի կոչեց տվյալ նախագիծը տալով դրան միս ու արյուն:

Ինչպես երևում է՝ չնայած այն հանգամանքի, որ Թորոսյանի և Ավանեսյանի հարաբերություններում պահպանվում է որոշակի լարվածություն և Թորոսյանը չի էլ թաքցնում, որ ցանկանում է վերադառնալ գործադիր, այնուամենայնիվ այդ հանգամանքը չի խանգարում գործող նախարարին կյանքի կոչել իր նախորդի ոչ պոպուլյար որոշումները և ծրագրերը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular