Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը՝ ումմայական ինքնության պրիզմայով. Քսավիեր Վիլյար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լարվածության ներկա մթնոլորտն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ անհրաժեշտ է հասկանալ քաղաքական տեսակետից։ Այս մասին Press TV-ի մեկնաբանությունում ասել է իսլամի հարցերի փորձագետ Քսավիեր Վիլյարը։

«Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն Ադրբեջանի պաշտոնական անձանց սադրիչ հայտարարություններին, այլեւ կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես է յուրաքանչյուր երկիր տեսնում իսլամն ու նրա քաղաքական հնարավորությունները։

Քաղաքական վերլուծությունն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի պսակազերծի էսենցիալիստական ընթերցումը, որն իսլամը դիտարկում է որպես բացատրություն՝ ուշադրություն չդարձնելով այն բանին, թե ինչպես է այն ձեւակերպված։

Այլ խոսքով՝ իսլամական հանրապետությունը իսլամն արտաբերում է քաղաքական ձեւով, միջոց, որը մենք կարող ենք անվանել իսլամիստական, մենք կարող ենք իսլամիզմը սահմանել որպես դիսկուրս, որը ձգտում է վերակողմնորոշել իսլամը մուսուլմանական համայնքների հանրային տարածքում։

Ադրբեջանի համար իսլամը քաղաքական հնարավորություն չէ, այլ ընդամենը մշակութային արտեֆակտ։ Դա պարզապես գիտական վերլուծություն չէ։ Դա իրական քաղաքական հետեւանքներ ունի։

Ահա թե ինչու Ադրբեջանը կարող է հակաումմայական քաղաքականություն վարել՝ չնայած իսլամի մասին բոլոր խոսակցություններին։ Բաքուն կարող է այդպիսի քաղաքականություն վարել, որովհետեւ երկրի իշխանություններն իսլամը դիտարկում են որպես մի ինչ-որ ծիսական բան։

Մենք չենք խոսի Ղաջարների դինաստիայի եւ այն մասին, որ մինչեւ Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը Ադրբեջանի ներկայիս տարածքը մտել է կայսերական Իրանի կազմի մեջ։

Ազգայնական հռետորաբանությունը  ոչ մի իմաստ չունի՝ ելնելով իսլամական քաղաքական իքնությունից, ազգային պետության գաղափարը արեւմտյան գաղափարախոսության մասն է։ Եվ իսլամական քաղաքական մարմինը չի կարող գոյություն ունենալ ազգային պետության գաղափարի շրջանակում։

Պատմությունը, ինչպես այն միստիֆիկացնում է Ադրբեջանը, այստեղ նույնպես ակտուալ է։ Ազգայնական հռետորաբանությունը, հատկապես պանթյուրքական նարատիվն իր ծավալապաշտական նպատակներով, եւ «Մեծ Ադրբեջանի» գաղափարը ավելի քան սպառնալիք են իսլամական հանրապետության համար։

Մենք չենք անդրադառնա այն բանին, թե ինչպես է Ադրբեջանը (եւ Թուրքիան) հրահրում անջատողական շարժումներ իրանա-ադրբեջանական բնակչության շրջանում։ Մենք մտադիր ենք  ընդգծել այն փաստը, որ պանթյուրքիզմը որպես քաղաքական գաղափարախոսություն կարող է դիտարկվել որպես իսլամական քաղաքական ինքնության ձեւավորման արգելման կամ ջնջման փորձ։

Որպես էթնոազգայնական լեզու պանթյուրքիզմը ռասայական գաղափարախոսություն է, ռասայական՝ օնթոլոգիական հիերարխիայի ստեղծման իմաստով, որտեղ էթնիկ թյուրքերը գտնվում են գագաթամասում։

Այս գաղափարախոսությունն ուղղված է այնպիսի պետության կառուցմանը, որտեղ տարատեսակությունը եւ փոքրամասնությունները նետված են եզրագիծ, իսկ տարատեսակության հնարավորությունը ջախջախված է հոմոգենացնող տեսլականի ծանրության տակ։ Այս տեսլականում իսլամական պատմությունը փոխարինվում է ազգայնական պատմագրությամբ։ Իսլամական ինքնությունը կամ քաղաքական ինքնությունը, որը կառուցվել է իսլամի լեզվի շուրջ, հակասում է ազգային պետության ռեդուկցիոնիզմին։

Իսլամական հանրապետությունում ումմայական կոչը, օրինակ, դուրս է գալիս ինչպես ազգային, այնպես էլ աղանդավորական սահմաններից մուսուլմանական քաղաքական գործակալության իր ձեւակերպմամբ։ Եվ նորից՝ սա է քաղաքական իսլամի եւ Բաքվի կողմից  որպես թանգարանային մասունք հովանավորվող իսլամի տարբերությունը։

Ոչ քաղաքական իսլամն առանց խնդիրների կկանգնի սիոնիստների կողքին եւ նույնիսկ նրանց գրկաբաց կընդունի։ Ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ Ադրբեջանը  «ումմա»-ին չպատկանող շարժման մեջ դարձել է սիոնիստական բազա։ Սիոնիստների գործունեությունը քաջ հայտնի է՝ Իրանում լրտեսությունից եւ ռազմական կամ միջուկային օբյեկտների նկատմամբ անօդաչուներով թռիչքներից մինչեւ սահմանների ռեկոնֆիգուրացիայի կեղծում. այն, ինչ Իրանը համարում է «կարմիր գիծ»։ Կարող է տարօրինակ թվալ ներկայիս սահմաններն իսլամիստական, ոչ ազգայնական դիսկուրսից պաշտպանելը։

Խնդիրը իսլամական հանրապետությունն ազգային պետության տեսանկյունից դիտարկելն է։ Եկե՛ք ուշադրություն դարձնենք նրա վրա, որ իսլամական հանրապետությունն ավելի լավ է դիտարկել որպես «մուսուլմանների համար քաղաքական տուն»՝ անկախ որեւէ ազգային կամ էթնիկ պատկանելությունից։

Սահմանների ցանկացած փոփոխություն հարձակում է ումմայի ինքնության վրա։

Պանթյուրքիզմն ու սիոնիզմը միեւնույն հակաումմայական հայացքներն ունեն եւ միեւնույն հակամուսուլմանական ազդակները։ Առանց անկախ եւ ինքնիշխան պետության «մուսուլմանների համար քաղաքական տուն» գաղափարն անհնար կլինի, իսկ մուսուլմանական քաղաքական ինքնությունը կդառնա ընդամենը երազանք, այլ ոչ թե քաղաքական իրականություն։

Ինչպես վերջերս իր հոդվածում գրել է Իրանի նախկին արտգործնախարար եւ հայտնի գիտնական Ալի Աքբար Վելայաթին, անհրաժեշտ է բացառել զինված հակամարտության հավանականությունը։ Նա նշել է, որ սահմանների ցանկացած սպառնալիք «կարմիր գիծ» է, որն Իրանը չի ընդունի։ Այդ «կարմիր գիծը» ոչ միայն ազգայնական դիսկուրսի մաս է, այլեւ ումմայական ինքնության մաս, կենտրոնացած, օրինակ, «Մեծ Իրանի» գաղափարի շուրջ։ Ոչ։ Իրանի կարմիր գիծն այս դեպքում ումմայական ինքնության մասն է, որի արմատները ձգվում են մինչեւ իսլամական ավանդույթներ եւ դեպի իսլամական ապագա»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան Մանիպուլյացիայի նոր պարտիաՊեսկովը ասել է, ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում (տեսանյութ) Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ Անձրև, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … քողԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Ինչո՞ւ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը»«Պուտինի շախ և մատը. Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից»Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող Ավարտվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգումը Օրերի ու ժամերի հարց է գերիների վերադարձը․ Խանդանյան Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին․ մանրամասներ Երբ գերիները Բաքվից կվերադառնան Հայաստան Քուչակ-Շենավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան (լուսանկարներ) Ովքե՞ր կարող են զենք կրել․ նոր օրինագիծ՝ ՔՊ-ից ՄԻԵԴ-ի քաղաքական որոշումը. վարչախմբին երես են տալիսԵրևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Opel է այրվել․ վիրավորներ կան Փաստացի Հայաստանում ձևավորվում է դիկտատուրա. Արշակ ԿարապետյանՀայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք ՔՊ-ն անցնում է մյուս համայնքների զավթմանը Ադրբեջանը 32 գերի է ազատում՝ 2-ի դիմաց. ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Գեղամա գեղեցկուհին արևածագին․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է․ մանրամասներ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին․ ի՞նչ են քննարկելԵրբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցու արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարը սահել է դեպի ձորը (մոտ 25մ) և կողաշրջվել․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 դեկտեմբեր)Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ «Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Ամենադիտված