ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը կարծում է, որ Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն օգուտ կբերի բոլոր շահագրգիռ կողմերին»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։

«Մենք Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը։ Այդ նախագծերն ուղղված չեն որեւէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի»,- ասել է Ալիեւը։

Հիշեցնենք, որ ոչ մի փաստաթուղթ չի նախատեսում Հայաստանի տարածքով Ադրբեջանին «միջանցքի» տրամադրում։ Բոլոր փաստաթղթերը վերաբերում են բոլոր հաղորդակցությունների բացմանը։ Սակայն Բաքուն շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ միաժամանակ լուռ անցնելով հայկական կողմի համար իր հաղորդակցությունները բացելու հարցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular