Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չհայտարարված պատերազմ և փխրուն խաղաղություն. Իրանա–ադրբեջանական հերթական սրացման շրջանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Casp-geo.ru–ն գրում  է, որ վերջին ամիսներին աճել է լարվածությունը երկու հարևանների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Թեհրանի և Բաքվի դիրքորոշումների տարաձայնությունը ծագել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական աշնանային ագրեսիայից հետո։ Իրանը երբեք չի ժխտել Ադրբեջանի իրավունքները չճանաչված Արցախի Հանրապետության նկատմամբ և առաջիններից մեկն է շնորհավորել է Բաքվին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սակայն Սիրիայից տեղափոխված վարձկանների, ինչպես նաև իսրայելական հատուկ ծառայությունների առկայությունը գրավյալ տարածքներում առաջացրել է Իրանի անհանգստությունը։ Թեհրանը բազմիցս է զգուշացրել իր սահմաններին ահաբեկիչների և սիոնիստների ներկայության անթույլատրելիության մասին, և եթե  ահաբեկիչների հարցը ժամանակի ընթացքում ի չիք է դարձել (կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը մաքրել է տարածքը գրոհայիններից), ապա Իսրայելի ներկայությունը դեռևս վտանգ է ներկայացնում Իրանի համար:


Թեհրանի և Բաքվի դիրքորոշումները տարբերվում են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Ղարաբաղում հրադադարից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ շուտով երկիրը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք է ստանալու։ Սակայն Բաքուն նման պահանջների համար իրավական հիմքեր չունի։ Երևանի, Մոսկվայի եւ Բաքվի միջև ստորագրված փաստաթղթերը չեն ենթադրում հայկական կողմից միջանցքի տրամադրում։ Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» գտնվում է հայ-իրանական սահմանի երկայնքով, և եթե ադրբեջանական պլանը կյանքի կոչվի, ապա Իրանը կկտրվի Հայաստանի հետ իր ռազմավարական սահմանից և, համապատասխանաբար, ԵԱՏՄ–ի հետ միակ ուղիղ կապից Հյուսիս-Հարավ միջանցքով: Հայաստանն Իրանի համար նաև այլընտրանքային, ռազմավարական ելք է դեպի Եվրոպա: Հենց Հայաստանի տարածքով է Իրանը նախատեսում  իրականացնել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը, ըստ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության, մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Բացի այդ, Իրանը կկորցնի սեփական տարանցիկ արտոնությունները, քանի որ ներկայումս Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև հաղորդակցությունն իրականացվում է Իրանի տարածքով։


Ինչ վերաբերում է Իրանի համար Իրան-Հայաստան սահմանի աշխարհաքաղաքական նշանակությանը, ապա Հայաստանը առանցքային խոչընդոտ է «Մեծ Թուրանի» պանթուրքիստական ​​գաղափարի իրականացման համար, որն ընդգրկում է նաև Իրանի հյուսիսարևմտյան շրջանները։ Թեհրանում Թուրանի նախագիծը համարում են արևմտյան կամ ՆԱՏՕ–ական, և, համապատասխանաբար, Զանգեզուրի միջանցքը անվանում են ՆԱՏՕ-ի միջանցք։ Ելնելով այդ ամենից Իրանը որպես իր «կարմիր գիծ» հռչակել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական գոյություն ունեցող սահմանները։ Իրանցի պաշտոնյաները տարբեր մակարդակներով զգուշացրել են Բաքվին, Անկարային և նույնիսկ Մոսկվային, որ թույլ չեն տա սահմանների փոփոխություն տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է ռազմական բաղադրիչին, ապա Իրանը հետպատերազմյան շրջանում երկրորդ զորավարժությունն է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

Բաքվի պատասխանը չի ուշացել՝ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Իրանի սահմանների մոտ, որոնց ընթացքում մշակել են պայմանական թշնամու տարածքի գրավումը։ Ալիևը Ռաիսիին մեղադրել է Հայաստանին զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ, վերջինս իր հերթին հերքել է այդ մեղադրանքները և ի պատասխան Ալիևին մեղադրել է «սիոնիստներին» աջակցելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաև Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։ Լարվածության հետագա աճը հուշում է, որ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել։ Բացի այդ, Ադրբեջանը խաղարկել է թյուրքական անջատողականության խաղաքարտը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Իրանը ընդգրկվել է զանգվածային բողոքի ցույցերի մեջ։ Հատկանշական է այն, որ ամենաակտիվ ցույցերն ու ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել այն շրջաններում, որտեղ առկա է անջատողականության վտանգ, այդ թվում՝ Իրանի հյուսիսարևմտյան թյուրքալեզու շրջաններում։ Փողոցներում հայտնվել են «Իլհամ Ալիևը մեր նախագահն է» գրությամբ պաստառներ, ծածանվել են Ադրբեջանի և «Հարավային Ադրբեջանի» դրոշները։


Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ նմանատիպ սրացումներ եղել են և նախկինում, սակայն կողմերին հաջողվել է խուսափել սրացումից։ Խնդիրները դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու Աբդոլլահյանի կոչը հուշում է, որ Թեհրանն այս անգամ էլ է պատրաստ հարթել հակամարտությունը։ Գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարելու համար Ադրբեջանն առաջին հերթին պետք է հրաժարվի պահանջներ հնչեցնել իրանական և հայկական տարածքների նկատմամբ և չաջակցի անջատողականներին։ Սակայն Ալիևը, ոգեշնչված Հայաստանի դեմ հաջողված ագրեսիայից և անպատժելիությունից, Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ և Արևմուտքի հակաիրանական քաղաքականությամբ կշարունակի սուր ճոճել Իրանի հյուսիս-արևմուտքում։ Կարծես թե ադրբեջանական հեռուստատեսությունը և պատգամավորները մտադիր չեն դանդաղեցնել հակաիրանական քարոզարշավի տեմպերը, և ամեն օր նոր սադրանքներ են հայտնվում լրատվական դաշտում։ Ընդհանուր առմամբ, նույնիսկ այս սրացումից առաջ էլ Բաքուն համակարգված կերպով վարում էր երկրից իրանական ազդեցությունը հեռացնելու, դեպի Թեհրան կողմնորոշված ​​շիա կրոնական գործիչներին հալածելու, Իսրայելի և Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման և այլնի քաղաքականություն։

Սակայն կողմերից յուրաքանչյուրը հասկանում է, որ սրացումը կբերի մեծ աղետ ողջ տարածաշրջանի համար, և որով, ըստ ամենայնի, շահագրգռված չեն ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը, որոնք իրավիճակը կայունացնելու համար ամեն ջանք են գործադրում հաշտեցնելու Երևանին ու Բաքվին հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով առկա ներկայիս փխրուն վիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե... Փաշինյանի շանտաժը Ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում. պատմության այս օրը (19 մարտ)ՀՀ-ում կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի կայքերը, որոնք լիցենզիա չունեն (տեսանյութ)Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտական սամբոյի կանանց առաջնությունՓաշինյանը չի շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ. պատճառը թաքնված է յոթ կնիքների հետևումՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը ՃՏՊ Գեղարոտ-Ծիլքար ճանապարհինԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՆավթի գներն աճել են 150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈ՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ» Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ «Ժողովուրդ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյուն, բուք, մառախուղը. իրավիճակը ՀՀ ճանապարհներինԱնընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ. Aravot.amՆԱՏՕ-ն միջնորդ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում․ բայց աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը․ ՍտոլտենբերգԻնչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. ՏարասովԲնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումիցԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է
Ամենադիտված