Հրդեհ Դիլիջանի զորամասի հրաձգարանին հարակից տարածքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Հրդեհ Դիլիջանի զորամասի հրաձգարանին հարակից տարածքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ](/timthumb.php?src=disc/24-11-22/9ccb137706091a6dfc1dbb6d0894fc92.jpg&w=780)
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։