Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոնարհ հարսի պես․ Ռուսաստանի հետ հարաբերություններում Փաշինյանի ինքնասիրության հետքն էլ չի մնացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչև քառօրյա պատերազմը Հայաստանի իշխանությունների վարքը Ռուսաստանի հետ հարաբերություններում գրեթե արհամարհական էր, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում իրենց տարանջատելու Ռուսաստանից։ ՌԴ նախագահին այցերից մեկի ժամանակ Երևանում դիմավորել էր փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, իսկ 2019 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր իջել նախագահականի դռների մոտ ՝ դիմավորելու ՌԴ նախագահին։

Երեկ, կարելի է ասել, լրիվ հակառակն էր, և պահանջվեց սարսափելի մի պատերազմ ու 4000-ից ավելի զոհեր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գերտերության հետ հարաբերվելիս իրեն պահի ամենախեղճացած ձևով։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին ժամանող երկրների առաջնորդներին «Զվարթնոց» օդանավակայանում երեկ դիմավորում էր Մհեր Գրիգորյանը, այդ թվում Ղազախստանի, Բելառուսի, Ղրղստանի և Տաջիկստանի նախագահներին։

Վլադիմիր Պուտինին դիմավորելու համար օդանավակայան էր վազել Նիկոլ Փաշինյանը, որը նույնիսկ նրա հետ նույն մեքենայով է ժամանել գագաթնաժոովի վայր, իսկ արդեն տեղում Փաշինյանը չափազանց մեղմ է արտահայտվել ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ հայտարարել, թե ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չեն ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում դաշինքի իմիջին։ Նշենք, որ ի տարբերություն շաբաթներ առաջ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների՝ այս անգամ քննադատությունները չափազանց մեղմ էին, գրեթե Ռուսաստանի իշխանությունների սրտով։ Փաշինյանը չհամարձակվեց նույնիսկ իր դժգոհությունը հայտնել Բելառուսի նախագահին, ով բավականին ծաղրանքով էր խոսել նույն Փաշինյանի մասին և հայտարարել, թե իրենք մտադիր չեն գործարկել ՀԱՊԿ–ն Հայաստանին օգնելու համար։

Երեկ էլ, արտգործնախարարների նիստի ժամանակ նույնիսկ մեկ անգամ ձայնը միացրել էր և լսվել էր, թե ինչպես է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկում առկախել Հայաստանին օգնելու ՀԱՊԿ-ի պարտավորությունները։ Որևէ արձագանք արտգործնախարար Արարատ Միրզոյանից չի ստացել։

Ըստ էության, մի կողմից արևմտամետ քաղաքական ուժերին հրահրելով ՌԴ նախագահի դեմ բողոքի ակցիաներ անել, մյուս կողմից էլ նույն Փաշինյանը իրեն պահում է չափազանց խեղճացած։ Իսկ թե ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանն առանձին, առայժմ մեր աղբյուրները լռում են։

Սոնա Ավագյան

Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել էՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում էԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա ԱյվազյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ ԿոբախիձեԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՄիրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆFinancial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառովՊետական պարտքի ճգնաժամ է հասունանումՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ՆԳՆԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատականԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԻ՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում էՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծումՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրիցՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքովՎեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել ՈւկրաինայինԻնչպես է ողբերգական վթարի մեղավորը փախուստի դիմելԱրաքս և Մեծամոր համայնքները գազ կունենան Փոքր Վեդիում դայակը ծեծել է երեխային (տեսանյութ)Մամ, էլ չեմ կարողանում գլուխս բարձրացնել․ Ռաֆայել Ֆրանգուլյան (տեսանյութ)Ինչպես է ԱՄՆ-ը վերահսկողության տակ վերցնում Հայաստանի ուժայիններինԱյժմ ՀՀ-ում բուժվում է հեպատիտով հիվանդ ավելի քան 450 պացիենտ, որոնցից 70-ը՝ ՔԿՀ-ներում (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սալօջախ–վառարանԿալանավորվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Շեֆ-խոհարարը բացահայտել է անսովոր մարինադով իսկական հայկական խորովածի բաղադրատոմսը   Հայաստանը դառնում է հնդկական զենքի խոշորագույն գնորդներից մեկը   Փաշինյանը ձգտում է երկրի վերահսկողությունը փոխանցելով Արևմուտքին Հայաստանին օտարել Ռուսաստանից  Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին
Ամենադիտված