ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դաշնակիցները ՆԱՏՕ-ի երկրի տարածքում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ են անցկացնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com–ը գրում է, որ Թուրքիայի Իսպարտա քաղաքում՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում, անցկացվում են Թյուրքական պետությունների կազմակերպության (OTG) անդամ երկրների համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության զինվորականները (ՄԱԿ-ի բոլոր անդամներից այն «անկախ պետություն» է ճանաչվել միայն Թուրքիայի կողմից)։

Թուրքական ռազմական գերատեսչությունում պարզաբանել են, որ ուսումնական միջոցառման մասնակիցները վարժում են բնակեցված տարածքում պայմանական ահաբեկիչներին վնասազերծելու հմտությունները։

Հատկանշական է այն, որ զորավարժությունների երկու մասնակիցները՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, Հայաստանի դաշնակիցներն են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Այս տարվա սեպտեմբերի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ սրացումից հետո Երևանը անհաջող կերպով փորձել է ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից ստանալ տարածաշրջանում Բաքվի ագրեսիվ գործողությունների դատապարտում և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում։ Այդ սրացման ժամանակ ադրբեջանական զորքերը հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում առանձին ուղղություններով մտել են հայկական տարածքի խորքեր։ Երևանը պահանջում էր ադրբեջանական զորքերը դուրս բերել իրենց սկզբնական դիրքերը, սակայն Բաքուն իր ողջ կեցվածքով ցույց է տալիս, որ ցանկանում է մնալ այն գծում, որը ներկայումս զբաղեցնում է, և նույնիսկ ընդլայնել իր տարածքային զավթումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular