ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու փաստաթուղթը լրամշակման կարիք ունի, լրացման հանձնարարություն է տրվել․ Զաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի։ Ամփոփելով ՀԱՊԿ նիստի աշխատանքները՝ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
 
«Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է միջոցառումների որոշակի համալիր՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ»,–ասել է Զասը։
Նրա խոսքով` չնայած փաստաթուղթը ընդհանուր առմամբ կարելի է պատրաստ համարել, սակայն այն լրամշակման կարիք ունի։ Ուստի հանձնարարվել է լրամշակել ու ներկայացնել պետությունների ղեկավարներին ստորագրելու համար։
 
Զասը նշել է, որ նույնը վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին․ այնտեղ նույնպես որոշվել է մի շարք ճշգրտումներ կատարել։ Ըստ նրա` այս ամենը նորմալ գործընթաց է, քանի որ չկան միջազգային կազմակերպություններ, որտեղ բոլորը նույն կերպ են մտածում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular