1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան երես է թեքում Արևմուտքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inforuss.info-ն գրում է, որ Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունն անկասկած քաղաքական ենթատեքստ ունի։ Դա ակնհայտ է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվել է ընդունել ամերիկյան ցավակցությունները և ուղղակիորեն ԱՄՆ-ին մեղադրել հարձակումը կազմակերպելու մեջ։  «ԱՄՆ-ի հայտնած ցավակցությունները պետք է գնահատել որպես մարդասպանի գործողություններ, ով առաջինն է հասնում հանցագործության վայր», - ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Դժվար թե արտգործնախարարության ղեկավարը, առանց նախագահ Ռեջեփ Էրդողանի հավանության իրեն թույլ տար նման սուր արձագանք ի պատասխան Վաշինգտոնի ավանդական դիվանագիտական ​​ուղերձի։


Անվտանգության ուժերն արդեն հանրությանը ներկայացրել են գերի ընկած ահաբեկչին։ Նա ազգությամբ քուրդ կին է։ Ըստ թուրքական իշխանությունների հարցաքննության ժամանակ հարձակման ենթադրյալ հեղինակը խոստովանել է, որ հատուկ ուսուցում է անցել քուրդ զինյալների ճամբարներում, և որ անօրինական կերպով Թուրքիա է մտել Սիրիայից։ Բացի այդ, մի խումբ կատարողներ իբր ծրագրել են փախչել Հունաստանի տարածք, որի հետ Թուրքիան վերջին տարիներին չափազանց լարված հարաբերություններ ունի։ Թուրքերը լավ գիտեն, որ հենց ամերիկացիներն են մատակարարում ու պաշտպանում Սիրիայում քուրդ մարտիկներին։ Ավելին, ԱՄՆ-ը եղել է 2016 թվականին Թուրքիայում ձախողված «գունավոր հեղափոխության» համակարգողը։


Մի շարք փորձագետների կարծիքով Ստամբուլում տեղի ունեցած հարձակումը կրկին ուղղված էր Թուրքիայի ղեկավարի դեմ։ Վերջին շրջանում Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց ակտիվացել է, և ըստ Սպիտակ տան սկսել է միջամտել միջազգային քաղաքականությանը։ Էրդողանը ամեն կերպ փորձում է բարձրացնել իր երկրի աշխարհաքաղաքական նշանակությունն ու հեղինակությունը խորանալով ինչպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտության կարգավորման խաղաղության բանակցությունների մեջ։ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Թուրքիան գազային հանգույցի վերածելու հարցը, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունենում Անկարայի հետ՝ «հացահատիկի գործարքի» շրջանակներում պայմանավորվածությունների կատարման հարցերով։ Եվ դա կրկին անխոջ թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Բացի այդ, Էրդողանը, ի հեճուկս Արևմուտքի, հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և ձեռքի հետ էլ փայտեր է խցկում դեպի ՆԱՏՕ ընթացող Շվեդիայի և Ֆինլանդիայի անիվների մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular