Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը Թեհրանում. Հայաստանին գնալով հետաքրքրում է իրանական ուղղությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org–ը գրում է, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն։ Ակնհայտ է, որ հանդիպումը բեկումնային չի դարձել և չէր էլ կարող դառնալ՝ կողմերի միջև տարաձայնությունները չափազանց մեծ են։ Բայց հենց հանդիպման փաստը պետք է դրական գնահատել։


Հաջորդ օրը Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թեհրան։ Թեև այցի կարգավիճակը եղել է միայն աշխատանքային, սակայն հյուրին դե ֆակտո ընդունել են պաշտոնական այցի ընթացակարգով։ Հայաստանի և Իրանի շահերը տարածաշրջանում համընկնում են, իսկ առանցքային կետը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»–ն է: Բաքուն և Անկարան պնդում են, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանի ինքնավարությունը կապող հաղորդակցությունները պետք է ունենան նույն արտատարածքային կարգավիճակը, ինչը ունի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող տրանսպորտային միջանցքը։ Երևանը գտնում է, որ համապատասխան «երթուղիները» պետք է լինեն Հայաստանի իրավասության ներքո, եւ երկու ուղղություններով տեղափոխվող բեռներն ու ուղևորները պետք է անցնեն մաքսային և սահմանային ընթացակարգեր համաձայն Հայաստանի օրենքների։ Թեհրանը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը, և դեմ է տարածաշրջանում պետական ​​սահմանների փոփոխությանը, այդ թվում Հայաստանի հետ իր ցամաքային կապի պահպանմանը։ Իրանցիները վախենում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև արտատարածքային ուղիղ ցամաքային կապի հաստատումից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի անհավասարակշռության, Թուրքիայի ազդեցության ուժեղացման և Իսրայելի՝ Բաքվի դաշնակիցի, կարողությունների ընդլայնմանը, ինչը էական վտանգ կստեղծի երկրի հյուսիսային տարածքների համար, որոնք բնութագրվում են թյուրքալեզու բնակչության կոմպակտ բնակությամբ։ Իրանի կառավարությունը բազմիցս է զգուշացրել Բաքվին, որ տարածաշրջանում սահմանների ուժային փոփոխությունն իր համար «կարմիր գիծ» է։ Նշանակված «կարմիր գծերը» պաշտպանելու պատրաստակամություն դրսևորելու համար Իրանը հոկտեմբերի 17-ից 19-ը Արևելյան Ադրբեջան և Արդաբիլ (երկրի հյուսիս-արևմուտք) նահանգներում անցկացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Հզոր Իրան» պայմանական անվանմամբ ցամաքային զորավարժություններ: Զորավարժությունների ընթացքում մշակվել են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, այդ թվում լայնամասշտաբ զինված բախում։ Հատկանշական է այն, որ գործնականում առաջին անգամ ԻՀՊԿ ստորաբաժանումները հատել են Արաքս գետը։ Այնուհետև հոկտեմբերի 22-ից իրանական բանակի 164-րդ հետևակային բրիգադի և գրոհային ստորաբաժանումների մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի հետ սահմանին գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգում։ Սցենար է մշակվել բանակային ավիացիայի և ծանր հրետանու օգտագործմամբ տեղային սահմանային հակամարտություն իրականացնելու, ինչպես նաև քաղաքային բնակավայրերում մարտերի համար։ Միանգամայն բնական է, որ այդ բոլոր զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Իրանում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին (հատկապես նրա հյուսիս-արևմտյան շրջաններում), հատկապես ուշադիր են հետևել Անկարայում ու Բաքվում։


Վերադառնալով Փաշինյանի Թեհրան կատարած աշխատանքային այցին, պետք է նշել, որ երկու երկրների ղեկավարները հանդիպել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով քննարկելով հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող արդիական օրակարգային հարցեր։ Ռաիսին ասել է, որ բարիդրացիության քաղաքականությունը Իրանի կառավարության կարևորած ռազմավարություններից մեկն է ընդգծելով, որ օրակարգում են երկկողմ հանդիպումները առևտրային և անվտանգության հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Իրանն այժմ Հայաստանի արտաքին առևտրային երեք խոշոր գործընկերներից մեկն է (Ռուսաստանից և Չինաստանից հետո)։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, նշել են բեռնափոխադրումների դյուրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև ընդգծվել է երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտի անհրաժեշտությունը։ Իրանի նախագահին զեկուցվել է Սոչիի հանդիպման արդյունքների մասին՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ավելի լայն համատեքստում։ Թվում է, թե բանակցությունների այդ մասն է եղել առանցքայինը։ Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի կառավարության վերաբերմունքն ու քաղաքականությունը այդ երկրի հայ համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով,  շնորհակալություն է հայտնել Ռաիսիին երկկողմ հարաբերությունների դրական զարգացմանն աջակցելու համար, ինչի մեկ այլ վկայություն է Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում։


Նշենք, որ Փաշինյանի այցից օրեր առաջ Թեհրան էր այցելել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Բանակցությունների արդյունքում նա և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի դիմաց գազի մատակարարման պայմանագիրը մինչև 2030 թվականը երկարաձգելու մասին։ Հայկական լրատվամիջոցները, հղում անելով իրանական աղբյուրներին, պնդում են, որ Իրանի ավտոճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին էլ հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը զարգացնել փոխադրամիջոցները Իրանի և Հայաստանի միջև և ստեղծել նոր տարանցիկ միջանցք Հայաստանի և Պարսից ծոցի միջև։ Ղասեմին նաև ասել է, որ քննարկվել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում թունելների, ճանապարհների ու շենքերի կառուցմանը։ Կարևորվելով այն փաստը, որ Իրանը ցեմենտ արտադրող չորրորդ երկիրն է աշխարհում, ինչպես նաև մատնանշելով պողպատի արտադրության արդյունավետությունը Ղասեմին նշել է Հայաստանում համապատասխան արտադրողների ավելի մեծ ներկայացվածություն ստեղծելու անհրաժեշտությունը։
Ակնհայտ է, որ հաշվի առնելով երկու երկրների տարածաշրջանային շահերի օբյեկտիվ համընկնումը իրանական ուղղությունը սկսել է ավելի ու ավելի ակտիվորեն հետաքրքրել Հայաստանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան Մանիպուլյացիայի նոր պարտիաՊեսկովը ասել է, ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում (տեսանյութ) Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ Անձրև, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … քողԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Ինչո՞ւ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը»«Պուտինի շախ և մատը. Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից»Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող Ավարտվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգումը Օրերի ու ժամերի հարց է գերիների վերադարձը․ Խանդանյան Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին․ մանրամասներ Երբ գերիները Բաքվից կվերադառնան Հայաստան Քուչակ-Շենավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան (լուսանկարներ) Ովքե՞ր կարող են զենք կրել․ նոր օրինագիծ՝ ՔՊ-ից ՄԻԵԴ-ի քաղաքական որոշումը. վարչախմբին երես են տալիսԵրևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Opel է այրվել․ վիրավորներ կան Փաստացի Հայաստանում ձևավորվում է դիկտատուրա. Արշակ ԿարապետյանՀայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք ՔՊ-ն անցնում է մյուս համայնքների զավթմանը Ադրբեջանը 32 գերի է ազատում՝ 2-ի դիմաց. ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Գեղամա գեղեցկուհին արևածագին․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է․ մանրամասներ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին․ ի՞նչ են քննարկելԵրբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցու արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարը սահել է դեպի ձորը (մոտ 25մ) և կողաշրջվել․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 դեկտեմբեր)Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ «Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել այսօր
Ամենադիտված