Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Համընդհանուր հայտարարագրի ներդրումը «չար կատակ» է, պոպուլիզմի հերթական դրսևորում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային տարբերակով կներդնի 2023 թվականից: Հայտարարագիր չներկայացնողները տուգանք կվճարեն: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, մի երկրում, որտեղ 30-40 հազար դրամ կենսաթոշակ են ստանում, համընդհանուր հայտարարագրի ինստիտուտի ներդրումը «չար կատակի» է նման: «Սա արվում է կա՛մ ընդհանրապես երևույթից ոչինչ չհասկանալու պատճառով, ինչն այս կառավարության դեպքում շատ հնարավոր է, կա՛մ էլ հատուկ հրահանգ է, որ իրականացնեն, ու մեր քաղաքացիները դրա հետևանքով վերջնականապես զզվեն ամեն ինչից ու լքեն երկիրը:

Էլ չեմ խոսում համակարգի տեխնիկական կողմի մասին: Հայտարարագիր կազմելու հիմքում եկամուտների ճիշտ չափի որոշումն է, որն աշխատատար ու անընդհատ գործընթաց է, ինչը, իմ հաշվարկով, տասն անգամ ավելի թանկ կարժենա քաղաքացու համար, քան դրանից բխող ենթադրյալ օգուտը: Այս գների ու եկամուտների պարագայում նման, այսպես կոչված, բարեփոխումը առնվազն ծիծաղելի է: Այս փոքր երկրի քաղաքացիները բազմաթիվ դժվարություններ ունեն, ու կառավարությունը, փաստորեն, չի բավարարվում առանց այդ էլ կիրառվող «մահակներով» և նորանոր «մահակներ» է մտածում քաղաքացիների համար»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Բոստանջյանը: ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նշեց, որ սա դասական պոպուլիզմի հերթական դրսևորումն է. «Ուզում են ցույց տալ, թե իբր ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ են պայքարում:

Եկամուտների համատարած հայտարարագրումը, սակայն, ոչինչ չի տալու: Բացի այդ, եթե իրենք թաքցրած եկամուտներ, ստվերային շրջանառություն ու կոռուպցիոն ռիսկեր են փնտրում, պետք չէ շատ հեռու գնալ: Կարող են իրենց շրջապատի, իրենց սրտի օլիգարխների բիզնեսների՝ պետության հետ գնումների գործընթացին նայել ու կգտնեն այն հիմնականը, ինչը, իբրև թե, ձևական փնտրում են: Այս իշխանության կողմից դժվար է պատկերացնել որևէ դրական քայլ ու գործողություն, եթե առաջին հերթին այն չի բխում իրենց իշխանությունը երկարաձգելու ու պաշտպանելու հիմնական շահից»: Թ. Ավետիսյանը կիսում է այն կարծիքները, որ, ինչպես շատ օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ այս համակարգը ներդնելուց հետո այն կարող է կիրառվել ընտրովի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է
Ամենադիտված