ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


0-2. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Ալբանիայում

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Տիրանայում ընկերական խաղում մրցեց Ալբանիայի թիմի հետ։

Հայաստանի թիմը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ պարտություն կրեց 0:2 հաշվով։

28-րդ րոպեին աչքի ընկավ Տիրանայի «Պարտիզանի» հարձակվող Ջուլիանո Սկուկան։

64-րդ րոպեին կիսապաշտպան Արտակ Դաշյանի խախտումից հետո դաշտի տերերի առավելությունը 11-մետրանոցից կրկնապատկեց Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Ասլանին։ 

Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular