Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՊՄՀ-ում կայացավ բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստ` բուհերի միավորման թեմայով

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՊՄՀ-ում կայացավ բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստը։ Օրակարգում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու հարցն էր։ Նիստին մասնակցում էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը։

Բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նիստին մասնակցելու և հանրային հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ լիազոր մարմնի մեկնաբանությունները, մոտեցումները, կարծիքներն ու առաջարկները ներկայացնելու համար։

Կարեն Թռչունյանը նախ վստահեցրեց՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։

Փոխնախարարը նշեց, որ բուհերը միավորելու բարեփոխումների նպատակն է ունենալ կոնկրետ ուղղություններով և միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։

Փոխնախարարը լիազոր մարմնի անունից վերահաստատեց՝ մանկավարժությունը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն․ շատ կարևոր է այդ ոլորտում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ բուհ։

Կարեն Թռչունյանն ընդգծում է՝ բարձրագույն կրթությունն առանց գիտության անհնար է պատկերացնել․բուհական համակարգում խնդիրները շատ են և չպետք է սահմանափակվել այդ մասին բարձրաձայնելով, այլ անհրաժեշտ է օգտագործել ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները՝ դրանց լուծման համար։

Կարեն Թռչունյանը համեմատական վերլուծությամբ ներկայացրեց բուհերի վարկանիշավորման, դիմորդների քանակի, գիտաչափական շտեմարաններում տպագրված հոդվածների և այլ չափանիշների վերաբերյալ տվյալներ, նշեց դրանցում Մանկավարժական համալսարանի ներգրավվածությունն ու տեղը, որը շահեկանորեն տարբերվում էր խնդրո առարկա մյուս բուհերից։

«Անթույլատրելի եմ համարում 100-ամյա բուհի, ուսուցիչներ կրթող հաստատության, հանրակրթության ոլորտները սպասարկող համալսարանի հասցեին հնչող նման որակումներն ու գնահատականները»,-նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն ու իր մտահոգությունն արտահայտեց միավորման հարցի շուրջ ձևավորված հանրային կարծիքի վերաբերյալ և ավելի առողջ ու կառուցողական դաշտում մասնագիտական քննարկումները շարունակելու համար կոչ արեց հրապարակային վիրավորանքներ հնչեցրած անձնանց հրապարակային ներողություն խնդրել։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց նաև․ «Բուհական փոփոխություններին զուգընթաց, նախատեսվում է նաև ֆինանսավորման ձևաչափի փոփոխություն, ընդուպ՝ պետության կողմից ամբողջական ֆինանսավորում։ Մենք պետք է հետևողական լինենք պատկերացնելու՝ ինչ է նշանակում այս փոփոխությունն ամբողջականության մեջ»:

Գիտական խորհրդի ընդլայնված նսիտի մասնակիցները փոխնախարարներին ուղղեցին բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։

Դրանք վերաբերում էին գիտական նույն ուղղությունը սպասարկող ամբիոնների միավորմանը, մանկավարժի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, Մանկավարժականում ոչ մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ապագային, ինչպես նաև նորաստեղծ բուհի անվանմանը և այլ հարցերի։

Փոխնախարարները վստահեցրին՝ պատրաստակամ են լսելու բոլոր բուհերի առաջարկները, տեսակետները, մտահոգությունները, մոտեցումներն ու հիմնավորումները, քննարկելու տարակարծություններ առաջացնող դրույթները։

Նիստի ընթացքում Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց Ժաննա Անդրեսայանին՝ ընդգծելով, որ առաջին անգամ է ՀՀ Կառավարության ներկայացուցչի կողմից   էթիկական գնահատական տրվում  մարդկանց պահվածքի, մասնագիտական գործունեության վերաբերյալ։

Կարեն Թռչունյանն էլ  կարևորեց, որ ակադեմիական միջավայրում հնարավոր եղավ ունենալ առողջ երկխոսություն՝ սուր հարցերով, կարևոր հարցադրումներով և առաջարկներով․ դրանք գուցե ձևավորեն նոր մոտեցումներ։

Եղան նաև ելույթներ, որոնց ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց մանկավարժական մայր բուհի դերը, ուսուցչի մասնագիտության ռազմավարական նշանակությունը երկրի, ապագա քաղաքացու դաստիարակման գործում։

Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց ընթացիկ տարում հեղինակավոր շտեմարաններում Մանկավարժականի գրանցած դրական տեղաշարժը՝ գիտության մի շարք ճյուղերում։ Բուհի ղեկավարն ընդգծեց, որ վերջին քննարկումներում առանձին դեպքեր ստվերում էին ՀՊՄՀ-ի բարի համբավը։ Նա հույս հայտնեց, որ կվերկանգնվի մտավորականին, բուհական համակարգի ներկայացուցչին և գիտնականին հարիր երկխոսության ձևաչափը։

Գիտական խորհուրդը ընդունեց որոշում, որի համաձայն՝ բուհը, հավատարիմ իր առաքելությանը, որդեգրած սկզբունքներին, հարգելով իր և գործընկեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների իրավունքները, պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ միավորման գործընթացին՝ ի շահ ՀՀ մասնագիտական կրթության, կրթության որակի ապահովման և մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման։

Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»
Ամենադիտված