ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հետազոտողը հավաքել է երաժշտական գործիքների 600 պատկերներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Mir24.tv-ն գրում է, որ հայկական երաժշտական ​​գործիքների 600 պատկեր է մեկ գրքում հավաքել երևանցի գիտաշխատողը։ Այժմ այդ հավաքածուի հիման վրա գիտնականները կարող են հետազոտություններ կատարել։ MIR 24-ի թղթակից Լիանա Ազոյանը տեսել է ամենահետաքրքիր նմուշները: Քամանչա, դուդուկ, տավ, ջութակ. Նունե Շամախյանը 20 տարի հավաքում է հին գործիքների լուսանկարներ։ Պատկերները վերցված են աշխարհի տարբեր թանգարաններում պահպանվող ձեռագրերից, որմնանկարներից, խաչքարերից ու տապանաքարերից։ «Այստեղ հավաքված են միայն հայերեն աղբյուրները, միայն հայերեն տառերով գրքերը։ Այս բոլոր պատկերներն ուսումնասիրելով մարդը կարող է հետևել հայկական նվագարանների զարգացմանը»,- ասել է երաժիշտ, գրքի հեղինակ Նունե Շամախյանը։

Հեղինակը խոստովանել է, որ ամենադժվարը հնագույն աղբյուրների համաձայն գործիքի տեսքը վերստեղծելն է։ Օրինակ, հայկական քամանչայի առաջին գծանկարը հանդիպում է 9-10-րդ դարերում։ Մանրանկարները հայտնաբերվել են միջնադարյան հայոց մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ։ Բաժակի վրա պատկերված է գուսան՝ ձեռքին աղեղնավոր երաժշտական ​​գործիք։ «Ես շատ հպարտ եմ այդ քամանչայով, այն շատ գեղեցիկ է, բայց այստեղ քարի վրա այն գրեթե անտեսանելի է։ Ընթերցողի համար դժվար կլինի գլուխ հանել, ես ստիպված էի նստել ու ուղղակի նկարել այդ գործիքներն ու այդ լուսանկարների տակ սև ֆոն անել»,- ասել է գրքի հեղինակը։

Գրքի հիմքը երաժշտական ​​ծագումնաբանական ծառն է։ Հեղինակն ինքն է ստեղծել այն ներառյալով 100 գործիք։ Կան փողային, հարվածային գործիքներ և լարային այնպիսի գործիքներ, որոնցից շատերը այժմ մոռացված են:

«Սա առաջին նման աշխատանքն է այդ ոլորտում, և գիրքը կդառնա հենց այն հիմքը, որի վրա երաժշտագետները, հնագետները, պատմաբանները, ազգագրագետները կկարողանան կատարել իրենց հետազոտությունները»,- ասել է երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։

Նունե Շամախյանն այդ ամենի վրա կանգ չի առնելու: Երաժիշտը նախատեսում է նաև նմանատիպ հանրագիտարան ստեղծել երեխաների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular