1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթի գներն իջնում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան իջնում են երկօրյա աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նվազում է 0,07 տոկոսով՝ մեկ բարելը 91,74 դոլար, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսինը՝ 0,16 տոկոսով՝ 86,38 դոլար։

Չորեքշաբթի առավոտյան նավթի գներն աճից հետո իջնում են՝ պայմանավորված ԶԼՄ-ների այն տեղեկություններով, որ ՕՊԵԿ+-ը չորեքշաբթի Վիեննայի նիստում կքննարկի «սեւ ոսկու» արդյունահանումն օրական ավելի քան 1 մլն բարելով կրճատելու հնարավորությունը։ Երկու օրում Brent տեսակի նավթի գինն ավելացել էր 4,33 տոկոսով, WTI-ինը՝ 8,67 տոկոսով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular