ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն և Հրվ. Կորեան 4 հրթիռ են արձակել ի պատասխան Հս. Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերը 4 «ցամաք-ցամաք» դասի հրթիռ են արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 4-ին Հյուսիսային Կորեան, ըստ երևույթին, միջմայրցամաքային Hwaseong-12 բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան արձակել են երկուական ATACMS (Army Tactical Missile System) կառավարվող մարտավարական բալիստիկ հրթիռ, հայտնել են զինվորականները:

Հյուսիսային Կորեան երեքշաբթի հրթիռ է արձակել, որը թռել է Ճապոնիայի հյուսիսային Աոմորի պրեֆեկտուրայի վրայով և վայրէջք կատարել Խաղաղ օվկիանոսում Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս: Միաժամանակ հրթիռը կարողացել է հաղթահարել 4,6 հազար կմ տարածություն, ինչը առավելագույն ցուցանիշն է Փհենյանի կողմից իրականացված փորձարկումների ամբողջ ժամանակի համար։ Սա Հյուսիսային Կորեայի 23-րդ հրթիռային փորձարկումն է տարվա սկզբից։ Փհենյանը վերջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի վրայով 2017 թվականի սեպտեմբերին։

ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ կապված ԿԺԴՀ-ի հրթիռների արձակման հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular