Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների համարներին և կեղծ լուրեր տարածում․ ԱՀ ԱԱԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների համարներին և կեղծ լուրեր տարածում․ ԱՀ ԱԱԾ](/timthumb.php?src=disc/04-10-22/aa97a87fe2d0b46d8a0cd5eead9af194.jpg&w=780)
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
Արցախի ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: