ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bayraktar TB2-ը անցած դարն է. Bayraktar Kizilelma գերձայնային անօդաչու թռչող սարքն է ցուցադրվել 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ixbt.com-ը գրում է, որ Baykar Makina-ն՝ հայտնի Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրողը, ներկայացրել է բոլորովին նոր մոդել՝ Bayraktar Kizilelma գերձայնային հարվածային անօդաչու թռչող սարքը Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Սամսունում բացված Teknofest օդատիեզերական փառատոնում: Ավելի ճիշտ խոսքը անօդաչու թռչող սարքի նախատիպի մասին է, դրա փորձարկումները կսկսվեն 2023 թվականի հենց սկզբին։

Bayraktar Kizilelma-ը գերձայնային անօդաչու թռչող սարք է, որը ստեղծվել է MIUS մարտական անօդաչու թռչող սարքերի համալիր նախագծի շրջանակներում: Այն կարող է համալրվել ուկրաինական AI-322F (դրանով կատարվել է առաջին թռիչքը) և թուրքական TF-6000 շարժիչներով։
Ընկերության ղեկավար Հալուք Բայրաքթարն ավելի վաղ հայտնել էր, որ նոր անօդաչու թռչող սարքը նախատեսվում է արտադրել այն գործարանում, որը Baykar Makina-ն պատրաստվում է կառուցել Ուկրաինայում։ Այնտեղ նախատեսված է նաև իրականացնել արդեն լայնորեն հայտնի դարձած Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչու թռչող սարքերի հավաքումը։
Baykar Makina-ն սկսել է Bayraktar Kizilelma-ի նախատիպի հավաքումը այս տարվա մարտին։ Անօդաչու թռչող սարքի թռիչքի քաշը կազմում է մոտ 6 տոննա, որից գրեթե 2 տոննան օգտակար բեռն է։ Դրոնը կարող է օդում մնալ 5-6 ժամ 12 կմ բարձրության վրա։ Թռիչքի միջակայքը, ըստ արտադրողի, սահմանափակված չէ SATCOM տվյալների ցանցի հետ աշխատելու հնարավորության պատճառով։
Kizilelma-ի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը կարճ թռիչքուղիներով նավերից թռիչք կատարելու և օդ բարձրանալու ունակությունն է: Kizilelma-ն նաև կկարողանա աշխատել «Baykar Makina» այլ անօդաչու սարքերի երամների հետ միասին:
Ինչ վերաբերում է AI-322F շարժիչին, ապա այն ի սկզբանե նախատեսված է եղել ժամանակակից գերձայնային մարտական ուսումնական ինքնաթիռների, չափավոր գերձայնային արագություններով (մինչև 1,6 մախ) ուսումնական և թեթև մարտական ինքնաթիռների համար: Բնականաբար քանի որ անօդաչու թռչող սարքը շատ ավելի թեթև է, քան ուսումնական ինքնաթիռը, Bayraktar Kizilelma-ի առավելագույն արագությունը հավանաբար ավելի մեծ է։ Համեմատության համար նշենք, որ Bayraktar TB2-ի առավելագույն արագությունը 220 կմ/ժ է, իսկ ցամաքային կայանից կառավարման շառավիղը ընդամենը 150 կմ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular