ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Փաշինյանը գործում է Բաքվի և Անկարայի շահերից ելնելով 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը միտված է վնասելու Հայաստանի շահերին և, ընդհակառակը, միայն խրախուսում է Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է Ազատագրում շարժման առաջնորդ, @mikayelbad հեռագրային ալիքի հեղինակ Միքայել Բադալյանը։

«Եթե Փաշինյանը հաշտության պայմանագիր կնքի Ադրբեջանի, իսկ հետո Թուրքիայի հետ որքան հնարավոր է շուտ, ապա Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան ընդհանրապես պետք չի լինի։ Մոսկվան փորձում է պահպանել իր ազդեցությունը, իսկ Փաշինյանը բոլոր ուժերով փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, եթե խոսակցությունն իսկապես դրա մասին լիներ, ապա սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացն արդեն սկսված կլիներ, քանի որ դրա իրականացման հանձնաժողովները վաղուց ստեղծվել են, բայց գործընթացը չի ընթանում։ Ի վերջո, եթե սահմանազատում և սահմանագծում տեղի ունենար, ապա սահմանները կհաստատվեին և կորոշվեր տարածքային ամբողջականությունը, և Ռուսաստանը իրավունք կունենար խստորեն ճնշել ցանկացած ոտնձգություն դաշնակցի սահմանների նկատմամբ։ Դա կարելի է անել այսօր, բայց այսօր մենք հասկանում ենք, որ իրավիճակը Հատուկ գործողության գոտում թույլ չի տալիս դա։ Եվ բացի այդ, Փաշինյանը սահմանագծում չի անում։ Նա, առաջին հերթին, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել։ Իլհամ Ալիևն իր հերթին ասում է, որ սահմաններն այդ դեպքում կլինեն այնտեղ, որտեղ այժմ գտնվում են ադրբեջանական զորքերը։ Ահա թե ինչու է Ալիևը սահմանին հերթական փորձն արել, որպեսի խրվի հայկական տարածքի խորքը նոր նվաճումների համար։ Հետո Բաքուն մտադիր է հաշտության պայմանագիր կնքել, իսկ սահմանները կորոշվեն կողմերի զինված ուժերի իրական գտնվելու վայրերով։ Նման մոտեցումը, իհարկե, Հայաստանի դեմ է և ձեռնտու է Ադրբեջանին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը գործում է Բաքվի և Անկարայի շահերից ելնելով»,- ասել է Միքայել Բադալյանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular