Բուլղարիայում զենքի գործարանում պայթյուն է որոտացել. հայտնի է 3 մարդու մահվան մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Բուլղարիայում զենքի գործարանում պայթյուն է որոտացել. հայտնի է 3 մարդու մահվան մասին](/timthumb.php?src=disc/04-10-22/0f651a2b9b6f6dc5b46c56f31b4a813f.jpg&w=780)
Բուլղարիայի Կազանլիկ քաղաքում գտնվող հրազենի և զինամթերքի «Արսենալ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնի է երեք մարդու մահվան մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը (BNT):
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և երեք վիրավորի մասին։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում, այն պահեստում, որտեղ հրավառ նյութեր են պահվել։
«24 ժամ» հրատարակությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ երկու պայթյուն է եղել, որի հետևանքով ծխի սև ամպ է առաջացել։
Պարբերականի տեղեկություններով՝ երեք կին հոսպիտալացվել են, գործարանի ևս երկու աշխատակցի որոնումները շարունակվում են։