Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել](/timthumb.php?src=disc/04-10-22/8210481ff8b8d508882e5a868256dd17.jpg&w=780)
Հոկտեմբերի 1-ին, ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։