ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն այդպես էլ չաճեց պետական գործչի մակարդակի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չաճեց պետական գործչի մակարդակի և դեռ մնում է սովորական բամբասկոտ լրագրողի մակարդակում։ Նրան պատկանող «Հայկական ժամանակ» թերթը երեկ սենսացիոն բացահայտումներ է արել՝ իհարկե վկայակոչելով իր «հավաստի աղբյուրները»։

Թերևս արձագանքելով Վեհափառ Հայրապետին, երեք նախկին նախագահներին և փորձագիտական հանրությանը՝ Փաշինյանին պատկանող թերթը տեղեկություն է տարածել Ադրբեջանի 5 պահանջների մասին։

Իհարկե, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարող էր իր անունից արձագանքել նախկին նախագահների նախաձեռնությանը և անձամբ ներկայացնել այդ 5 կետերը, սակայն նախընտրել է այսպիսի ոճը, որը ոչ միայն հակոտնյա է պետական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքին, այլև ցույց է տալիս, թե իրականում ինչպես է կառավարում Հայաստանը Նիկոլ Փաշինյանը։

Որո՞նք են այդ կետերը. հրապարակման «անանուն» հեղինակը մասնավորապես գրում է, եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ, դրանք հետևյալն են.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, 2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում առանց որևէ ինքնավար կարգավիճակի, այսինքն զրո կարգավիճակով, 3. միջանցք Հայաստանի տարածքով, 4. սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919-1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը), 5. անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով։

- Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար,- գրում է թերթը։

Ըստ էության, Փաշինյանը փորձում է այս կերպ մի քանի ձմերուկ բռնել։ Նախ վիրավորում է նախկին նախագահներին՝ ոչ թե նրանց հետ բաց և թափանցիկ քաղաքական դիսկուրս ծավալելով, այլ իր թերթի անանուն աղբյուրների միջոցով արձագանքելով նրանց և երկրորդ՝ հանրությանը հերթական անգամ նախապատրաստում է ցավոտ զիջումների՝ սպառնալով, թե այսպիսի զիջումների չգնալու դեպքում հնարավոր է նոր պատերազմ։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է Փաշինյանի այս սադրանքին, նշել, թե իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ Հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը սակայն չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը։

Ըստ էության, Տեր-Պետրոսյանը իր ձեռքերը լվանում է նախկին նախագահների նախաձեռնությունից՝ թերևս զայրացած լինելով Փաշինյանի նման ստորությունից։ Թեև շատ փորձագետներ նշում են, որ Տեր-Պետրոսյանը այս ընթացքում փորձել է ավելի շատ աջակցել Նիկոլ Փաշինյանին և նրան մղել ցավոտ լուծումների, այլ ոչ թե իրապես ընդդիմադիր պայքար ծավալել։

Երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները դեռ ամբողջությամբ չեն արձագանքել «Հայկական ժամանակի» այս տեղեկությանը։ Փաստ է, որ այդ տեղեկության «անանուն» ու հավաստի աղբյուրը ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ 

Լևոն Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular