ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի նշան երախտագիտության՝ Վրույր Փենեսյանը նկար է նվիրել Մոնակոյի «Mission Enfance» հիմնադրամին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի նշան երախտագիտության Մոնակոյի MISSION ENFANCE հիմնադրամին սիրով նվիրեցի այն նույն նկարից, որից 1-ը փոխանցվեց Մոնակոյի իշխան Ալբեր II-ին։ Հիմնադրամի պատվո նախագահը նույնպես Մոնակոյի իշխան Ալբեր II-ն է, որը 30 տարի Հայաստանի անապահով երեխաներին օգնություն է ցուցաբերում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին նախագահի խորհրդական Վրույր Փենեսյանը:
 
«Տաղանդաշատ Գոհար Գալստյանը կտավի վրա էր պատկերել Էջմիածնի և Մոնակոյի Մայր տաճարները և հատուկ գրություններ վերցված հայկական 13դարի ավետարանից ու Մոնակոյի հին ձեռագրերից։
 
Ի դեպ բարեգործական համերգին մասնակցելու հանգանակությունները, որը համերգի սկսելուց առաջ արդեն անցել էր 13000€ վստահաբար ավելացել է և այն գտնվում է Մոնակոյի հիմնադրամի հաշվին ,որն էլ իր հերթին այդ գումարը նույնպես փոխանցելու է Հայաստանի անապահով երեխաների ուսման կարիքներին։
 
Ի դեպ միջոցառմանը մասնակցում էր նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից Բեգոր Փափազյանը, ով այդ օրը ներկայացրեց իրենց գործունեությունը անբողջ աշխարհում և իհարկե իրենց համագործակցությունը Mission Enfance-ի հետ քանի որ միակ կառույցն էր Հայաստանից, որ համագործակցել էր MISSION ENFANCE հիմնադրամի հետ ։
Առջևում նոր մեծ համագործակցություններ Մոնակոյի հետ»,- գրել է նա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular