ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբեր ամսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար  փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերին զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.9°C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5°C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.8°C,  երրորդում՝  +5.9°C:

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ +15°C, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում՝ +13°C, Տավուշում՝ +12°C: Ցածր է  լեռնային շրջաններում՝  +7°C (Աշոցքում՝ +4°C ):

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող    ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում  հնարավոր են  արդեն ամսվա սկզբին,  իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում  աշնանային ամենավաղ  ցրտահարությունները  դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո, ամսական տեղումների միջին  քանակը կազմում է 48մմ, ամենաքիչ տեղումները դիտվում են Արարատյան դաշտում` 23-30մմ, ամենաշատը` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին  ավելանում է  նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես  շատ է Գորիսում,  բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:
Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%,  ցերեկային ժամերին  այն հասնում է 40-55%:

Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես  Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան  լանջերին:

Քամու ռեժիմը հանրապետությունում  սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն  որոշ չափով  մեծանում է  արևմտյան քամիների հաճախականությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular